«Երևան Մոլ»-ի գրասենյակում երկու աշխատակից չի կրել դիմակ. պարզաբանում
Գալաքսի» ընկերությունների խումբը հայտատրարություն է տարածել՝ կապված ս.թ. հունիսի 17-ին պարետատան կողմից հրապարակված տեղեկության հետ, որի համաձայն՝ «Երևան Մոլ»-ում հայտնաբերվել են պարետատան կողմից սահմանված կանոններին անհամապատասխանություններ, և որ «Երևան Մոլ»-ը փակվելու է 24 ժամով։
Հայտատարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ի պատասխան նշված տեղեկատվության, որը տարածվեց բազմաթիվ ԶԼՄ-ներում, ցանկանում ենք հստակեցնել․ պարետատունը իրականացնում է պարբերական ստուգումներ «Երևան Մոլ»-ի տարբեր հատվածներում՝ ֆուդկորտում, սպասարկման կենտրոնում, վարչական՝ գրասենյակային հատվածներում, և ցանկացած տեղ կանոնների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում, նշվում է «Երևան Մոլ»-ի անունը՝ որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ։
Հունիսի 17-ին իրականացված հերթական ստուգման ժամանակ հայտնաբերվել են կանոնների խախտումներ «Երևան Մոլ»-ի գրասենյակում, մասնավորապես երկու աշխատակից չի կրել դիմակ, նրանց միջև հեռավորությունը եղել է պակաս քան մեկուկես մետրը և ջերմաչափման գրանցումը կատարվել է օրական մեկ անգամ։
«Այսօր հունիսի 18-ին, 12։00-ից սկսած 24 ժամով փակվել է միայն մոլի գրասենյակային մասը։ «Երևան Մոլ»-ում գործող բոլոր խանութները և ֆուդկորտը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը ամեն օր ժամը 10։00-22։00», – պարզաբանել է «Երևան Մոլ»-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։
Կարևոր ենք համարում ընդգծել, որ տնտեսվարողների մասին տեղեկատվություն տարածելիս անհրաժեշտ է առաջնորդվել տեղեկատվության մատուցման հստակությամբ։ Ընդհանրացման արդյունքում ոչ ճշգրիտ տեղեկատվություն են ստանում քաղաքացիները և մեծ վնաս են կրում տնտեսվարողները։ Խնդրում ենք գործել զգույշ։
Հիշեցնում ենք, որ «Երևան Մոլ»-ն առաջինն էր Հայաստանում, որը կարևորելով հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունը, առանց պարետատան հրահանգման մարտի 15-ից «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող այլ տնտեսվարողմերի հետ ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը՝ մեծ վնասներ կրելու գնով։
«Երևան Մոլ»-ը վերաբացումից հետո հետևել է քաղաքացիների առողջության պահպանման ցուցումներին՝ հատուկ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով դրա համար, այդ թվում նաև Մոլի այցելուներին անվճար դիմակների տրամադրում, հեռավորության պահպանման ցուցումներ, ջերմաչափում մուտքի մոտ։
Նշենք նաև, որ «Երևան Մոլ»-ն ամբողջ տարածքի ախտահանման աշխատանքներ է կատարում ամենօրյա ձևաչափով, օրը երկու անգամ՝ այցելուներին տրամադրելով դիմակներ և ձեռնոցներ»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան