Կարող են ուշագրավ զարգացումներ լինել. քննություն՝ նաև իրավապահ համակարգի համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Հայտնի իրողություն է, որ քաղաքական պայքարն ու ընդդիմադիր ուժերի կողմից իշխանություններին անվստահություն հայտնելու միակ ճանապարհը փողոցային պայքարը չէ, թեպետ որոշակի ժամանակի մեջ օրինականության սահմաններում դա էլ չի բացառվում: Կան նաև այլ՝ պայքարի ավելի քաղաքակիրթ ձևեր, այդ թվում՝ իրավական հարթության մեջ:
Իշխանության դեմ պայքարի ճանապարհին ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից այս առումով կարող է ձևավորվել նոր մշակույթ:
Օրինակ՝ վերջերս «Մեկ Հայաստան» կուսակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով պաշտոնապես միջնորդություն ներկայացրեց գլխավոր դատախազություն և հատուկ քննչական ծառայություն՝ քրեական գործ հարուցելու համար։
Հաղորդումը ներկայացվել է կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի անունից: Շատ փորձագետների կարծիքով, նման գործելաոճը, նորարարական քայլ լինելուց բացի, բավականին ուշագրավ զարգացումներ կարող է ենթադրել:
Նման օրինակներով Հայաստանում կարող է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվել ընդդիմադիր ուժերի պայքարն ու այսպիսով հասարակությանը զերծ պահել ցնցումների ենթարկելուց:
Սա նաև լավ քննություն կլինի իրավապահ համակարգի համար, քանի որ նման միջնորդությունների քննության արդյունքներից ավելի ակնհայտ կդառնա, թե արդյոք ուժային կառույցները պատրա՞ստ են առաջնորդվել բացառապես օրենքի գերակայությամբ ու պետության և ժողովրդի շահով, թե՞ շարունակում են օրվա իշխանությունների պատվերով գործել:
Սա կարևորվում է նաև այլ տեսակետից. տարիներ շարունակ հասարակության մեջ հիմնավոր ասկածներ են եղել , որ իրավապահ համակարգը հաճախ պարզապես գործիքի դեր է կատարում իշխանությունների ձեռքում: Այս կասկածները չեն փարատվել նաև 2018 թվականի իշխանափոխությունից հետո, գուցե նաև՝ ընդհակառակը:
Ինչևէ, այս օրերին քաղաքագետներից շատերն արձանագրում են, որ ներքաղաքական դաշտում քաղաքակիրթ պայքարի մեկնարկը տրված է, ինչն ունի իր կանոններն ու հնարավոր է՝ լինի ոչ պակաս արդյունավետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան