«Ինչու՞ եք վատնում բյուջեի միջոցները, թե՞ պետք է հերթական անգամ աշխատանքի պատրանք ստեղծել». Հրանտ Բագրատյանը՝ Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրության մասին
Կորոնավիրուսի հայկական թեստերը լավագույն դեպքում 3-4 անգամ թանկ են լինելու չինականից, գերմանականից, ֆրանսիականից կամ ռուսականից, քանի որ նման արտադրության մասշտաբը վճռորոշ նշանակություն ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Այսօր մամուլից տեղեկացա, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին 0.55 մլն դոլար է հատկացվել համավարակի դեմ պայքարի նպատակներով հայկական թեստեր ստեղծելու և ապա նաև օրական 1000-2000 հատ արտադրելու համար (ընդամենը՝ մինչև 100.000 հատ)։
Իաստիտուտի տնօրենն էլ ասել է, որ ռեագենտներ են ստացել և պատրաստել փորձնական 300 թեստ։ Եվս մեկ փաստ խայտառակ մենեջմենթի մասով։ Բացարձակապես կապ չունի՝ ես վարակաբան եմ, թե ոչ։ Ինտերնետում հեշտությամբ գտնում ենք, թե ինչ բան է համավարակի թեստը և ինչպես պետք է այն արտադրել։ Սույնից պարզ է դառնում, որ դա այնպիսի արտադրություն է, որում վճռորոշ նշանակություն ունի մասշտաբի էֆեկտը։ Այստեղից բխում է, որ հայկական թեստերը լավագույն դեպքում 3-4 անգամ թանկ են լինելու չինականից, գերմանականից, ֆրանսիականից կամ ռուսականից։ Ուրեմն այդ 0.55 մլն դոլարով կարելի էր ներմուծել 250.000-300.000 թեստ։
Հարց է ծագում. ի՞նչու եք վատնում բյուջեի միջոցները։ Թե՞ պետք է հերթական անգամ աշխատանքի պատրանք ստեղծել։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան