Պուտինի սպառնալիքը. ով նվեր տվեց հայկական հողերը
ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, թե հետխորհրդային հանրապետություններից շատերը բնիկ ռուսական հողեր են նվեր ստացել ԽՍՀՄ մաս կազմելու համար եւ անկախանալիս պետք է վերադարձնեին այդ հողերը Ռուսաստանին:
Պուտինի մտածողությունն այդ առումով պարզ է վաղուց: Այստեղ չկա նոր բան: Պարզ չէ միայն, նա հիշեցնում է որպես սպառնալի՞ք, որ Ռուսաստանը հավաքելու է իր հողերը, եթե չվերադարձնեն, թե՞ փորձում է ինչ որ «բարոյական պարտքի» տակ դնել հետխորհրդային հանրապետություններին քաղաքական առեւտրի կամ շանտաժի համար:
Ավելի հետաքրքիր է այն, որ բացի ռուսական հողերից, Ռուսաստանը բավական շռայլորեն նվիրել է նաեւ հայկական հողեր՝ ռուս-թուրքական պայմանագրերով, նվիրել է Թուրքիային ու Ադրբեջանին:
2021 թվականին լրանում է ռուս-թուրքական այդ պայմանագրերի դարը: Գործնականում առումով դարը լրացել է արցախյան առաջին պատերազմով, որտեղ հայկական հաղթանակը ռուս-թուրքական պայմանագրերի վրա քաշված առաջին գիծն էր: Հայերը նախ ակնկալում էին, որ հայկական հողերը կվերադարձվեն քաղաքավարի, սակայն հետո պարզ դարձավ, որ դրանք հնարավոր է միայն ազատագրել, ոչ ոք չի վերադարձնի հենց այնպես:
Այդ տեսանկյունից, մտածել, թե Ռուսաստանը երբեւէ կճանաչի հայերի հանդեպ իր հանցանքն ու մեղքը, իրատեսական չէ: Ըստ այդմ խնդիրն այն է, թե Հայաստանը կարո՞ղ է ստեղծել այնպիսի վիճակ, երբ Ռուսաստանը պարզապես ստիպված կլինի ճանաչել այդ մեղքն ու հրաժարվել ռուս-թուրքական այդ պայմանագրերից, որովհետեւ հակառակ պարագայում խնդիրը կլինի ոչ միայն հայերինը, այլեւ իրենը:
Հայաստանը կարող է ստեղծել այդ վիճակը, ինչը սակայն պահանջելու է մեծ ջանք եւ բավականին համառ աշխատանք հենց Հայաստանի ներսում առաջին արդյունքը արձանագրելու, այսինքն Հայաստանի տնտեսա-քաղաքական եւ անվտանգային ինքնիշխանությունն ու դիվերսիֆիկացիան ընդլայնելու համար:
Անկախ Հայաստանի նախկին իշխանության հանդեպ վերաբերմունքից ու գնահատականից, պետք է նկատել, որ Հայաստանն այդ քայլերն արել է, եւ դրանցում եղել է մի քանի հատկանշական դրվագ, սակայն ընդհանուր հարաբերակցությունը չի փոխվել Հայաստանի ինքնիշխանության օգտին: Չի փոխվել, որովհետեւ անելով որոշակի քայլեր, այդուհանդերձ երկրի ներսում չի արձանագրվել կարեւորագույնը՝ կառավարող համակարգում հանրային կամքի քաղաքական կապիտալիզացիան: Որովհետեւ, անկասկած լավ պատկերացնելով սպառնալիքները, որ բխել են պուտինյան Ռուսաստանի քաղաքականությունից, երբ ռեգիոնալ գլխավոր գործընկերոջ դիրքում ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել է վերականգնվել Թուրքիան, նրանք այդուհանդերձ չեն ցուցաբերել ներքին արդիականացման բավականաչափ կամք եւ հարկ եղած դեպքում հանուն Հայաստանի ինքնիշխանության՝ իշխանությունը թողնելու կարողություն:
Այդ իմաստով, բացառիկ եւ բազմաշերտ է թավշյա հեղափոխության պատմությունը, որը Հայաստանին տվել է հենց կարեւորի հնարավորությունը: Ամբողջ հարցն այն է, որ այս դեպքում էլ Հայաստանի համար կարող է խնդիր դառնալ «պարտքը Ռուսաստանին»: Բայց ոչ հողի պարտքը, այդ իմաստով եթե կա պարտք, ապա Ռուսաստանի պարտքը Հայաստանին: Պարզապես, այս դեպքում կարող է խնդիր լինել որոշ շրջանակների «պարտքը Ռուսաստանին», որ կուտակվել է Հայաստանում կառավարող համակարգի հովանու դիմաց:
Որոշակի խմբերի այդ պարտքը «հիշեցնելով», Մոսկվան ամեն կերպ ձգտելու է հետաձգել հայերի առաջ իր ունեցած պարտքի հետ քաղաքական առերեսումը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան