«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը, գրավով ազատվելուց հետո, մի կողմից վերականգնողական բուժում է ստանում, մյուս կողմից՝ բուռն հանդիպումների մեջ է։ Նա նախ հանդիպել է իր զինակիցների, թիմակիցների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։ Մոտ օրերս թիմը հստակ գործողությունների ծրագիր է քննարկելու․ պետք է որոշեն, թե ինչպես է մասնակցելու երկրի քաղաքական կյանքին։ Քոչարյանը նաեւ քաղաքական հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, կայացել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպում։ Երկու նախկին նախագահների հարաբերությունները բավականին բարդ են, բայց նրանք հասկանում են, որ պետք է հարթեն իրենց հակասությունները եւ համատեղ գործողությունների ծրագիր մշակեն, նաեւ կոնսոլիդացնեն ողջ ընդդիմադիր դաշտը։ Միայն այդպես է հնարավոր կասեցնել մեկ անձի իշխանության հաստատման գործընթացը, որը կարող է կործանարար լինել մեր պետության համար։ Ռ․ Քոչարյանի գրասենյակից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան