«Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանը մաքսային ոլորտը համալրում է սեփական կադրերով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը Դավիթ Անանյանի գնալուց հետո ազատություն է ստացել ու լծվել է մաքսային ոլորտը սեփական կադրերով համալրելու ու անցանկալիներին հեռացնելու գործին։ Եթե մինչ այդ Անանյանը փոքրիշատե զսպում էր նրան, ապա հիմա տիկին Ներսիսյանն ավելի ազատ է կադրային փոփոխություններ անելու հարցում։ Մեզ ասացին, որ օրերս նա «Զվարթնոց» օդանավակայանի կամ Արեւմտյան մաքսատան-վարչության ուղեւորների հսկողության բաժնի բաժանմունքի պետերին, որոնց նախկինում հերթափոխի պետ էին կոչում, ասել է՝ դիմում գրեք, ազատվեք աշխատանքից։ Մեզ ասացին, որ նա այս պաշտոններում մտադիր է իր մտերիմներին նշանակել, այդ թվում՝ իր ընկերուհիներից մեկին, որը հայտնի չէ, թե ինչպես է գլուխ հանելու տղամարդուն հատուկ այս ծանր աշխատանքից։ Թեպետ, եթե նա բանկից եկավ ՊԵԿ ու մի ամբողջ մաքսային ոլորտ ղեկավարեց, ընկերուհիներն էլ կկարողանան ուղեւորահոսքն «արդյունավետ» կազմակերպել։ Երեկ մենք փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ Շուշանիկ Ներսիսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ Իսկ ՊԵԿ լրատվականից ասացին, որ այս պահի դրությամբ ոչ մի դիմում չունեն»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան