ԱԱԾ-ն փնտրում է «հականիկոլականների՞». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Իրավունքի» տեղեկությունների` «Բևեռների միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Արթուր Վարդանյանը երեկ ինքնակամ գնացել էր ԱԱԾ: Խնդիրն այն է, որ «Բևեռների միացում» նախաձեռնության նորաբաց գրասենյակը կարծես թե հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում:
Ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ` գրասենյակի շրջակայքում գտնվող խանութներից, հարևաններից հարցուփորձ են արել գրասենյակի մասին ու տվել տարօրինակ հարցեր, թե արդյոք այս նախաձեռնությունը ծավալում է, այսպես ասած, «հականիկոլական» գործունեությունը: Թե ինչ նկատի ունեն այս ձևակերպման տակ, դժվար է գուշակել: Ամեն դեպքում, զարմանալիորեն, վերջիններիս անհանգստացրել է նաև գրասենյակի առջև ծածանվող եռագույն դրոշը:
Ավելին` հարևանների պնդմամբ` մի քանի օր առաջ անհայտ անձանց կողմից նույնիսկ փորձ է կատարվել ներխուժել գրասենյակ: Թե արդյոք վերոնշյալ հարցման հեղինակներն իսկապես ԱԱԾ աշխատակիցներն են եղել, և ինչ նպատակ է հետապնդում այս ամենը, ըստ նույն տեղեկությունների, Ա. Վարդանյանն անձամբ փորձել է պարզել ԱԱԾ-ից: Իսկ թե ինչ է պարզվել, կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան