«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում զարմացած են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները բուռն աշխատանքներ են իրականացնում՝ հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունը պատրաստելու համար, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքից: Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի անդամները զբաղված են եղել միայն ներկա եւ նախկին պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելով եւ նրանց նույնաբովանդակ հարցեր ուղղելով: Նրանք իրավապահ համակարգին հարցումներ չեն ուղարկել՝ բավարարվելով միայն Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված տեղեկանքով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս իրավապահ կառույցներից մեկում ներքին քննարկումներ են եղել այդ հանձնաժողովի աշխատանքի մասին, եւ տարակուսանք են բարձրաձայնել, թե այդպես էլ որեւէ հարցում չեն ստացել, ու հետաքրքիր է` ինչու:
Հետաքրքիր է` ԱԺ հանձնաժողովին ինչու չեն հետաքրքրել՝ արդյոք իրավապահ մարմինները քրեական գործեր հարուցել են, օրինակ, սպառազինությունների մատակարարման, դիրքերի կահավորման բացթողումների մասով եւ ինչեր են հայտնաբերել այդ քրգործերի շրջանակներում: Պարզվում է` հետաքրքիր տեղեկություններ ուժայիններում, այնուամենայնիվ, կան: Բայց հիմա հանձնաժողովի իրավաբանական թեւը եւ պատգամավորները առանձին-առանձին ամփոփիչ փաստաթղթեր են պատրաստում, որոնք հետագայում կհամադրվեն:
Հիշեցնենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողով հրավիրվեցին 2016 թվականին կարեւոր պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի այդ ժամանակվա հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ այլք: Հանձնաժողով հրավիրված նախկին պաշտոնյաներից միայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մերժեց հանձնաժողովի հրավերը»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան