«Ժողովուրդ». Ո՞վ է ԿԳՄՍ փոխնախարարներից ամենահարուստը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերը, որոնք վերջիններս ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ ներկայացնելով տվյալներ նախարարի եւ փոխնախարարների հայտարարագրերից:
Այսպիսով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր հայտարարագրում անշարժ գույքի մասին որեւէ տվյալ չի ներկայացրել, չկան տվյալներ նաեւ տրանսպորտային միջոցների առկայության մասին: Դրամական միջոցներ բաժնում նախարարարը նշել է 1 մլն 290 հազար դրամի եւ 4 մլն 244 հազար՝ բանկային հաշվում առկա գումար: Արայիկ Հարությունյանի մեկ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից ՝ 16 մլն դրամ՝ նախարարի աշխատավարձ, եւ 142 հազար դրամ էլ Երեւանի պետական համալսարանից:
Անդրադառնանք նախարարի տեղակալներին. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երեւանի Ավան վարչական շրջանում, ինչպես նաեւ 2010 թվականին թողարկված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը փոխնախարարը ձեռք է բերել 2018 թվականին: Արթուր Մարտիրոսյանը, որպես բանկային հաշվում առկա գումար, հայտարարագրել է 18 մլն 140 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 7 մլն 800 հազար դրամ: «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում փոխնախարարը մեկ տարված ընթացքում ստացել է 2 մլն 850 հազար դրամ:
Նախարարի մյուս տեղակալ Արայիկ Խզմալյանը, համատեղ սեփականությամբ ունի երկու բնակարանի, երկուսն էլ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: Թեեւ նախարարի տեղակալը 2019 թվականի ընթացքում ավտոմեքենա չի գնել, սակայն ունի երկու մեքենա՝ Nissanը ձեռք էր բերել 2017 թվականին« իսկ KiA մակնիշի ավտոմեքենան՝ 2013 թվականին: Բացի կանխիկ 14 մլն դրամից, փոխնախարարը բանկում ունի 1 մլն 710 հազար դրամ, իսկ 2019 թվականի ընթացքում նախարարությունից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 16 մլն դրամ, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայից էլª 467 հազար դրամ:
Փոխնախարար Գրիշա Թամրազյանի հայտարարագրում բացակայում են տվյալներ նրա շարժական կամ անշարժ գույքերի վերաբերյալ: Սակայն հայտարարագիրը ներկայացնելիս Թամրազյանը նշել է իր բանկային հաշվում առկա 43 հազար դոլարի եւ կանխիկ՝ 2 հազար դոլարի եւ 2 մլն դրամի մասին: Փոխնախարարը մեկ տարվա ընթացքում նախարարությունից ստացել է 10 մլն դրամ՝ որպես աշխատավարձ, 864 հազար՝ Բրյուսովի պետական համալսարանից՝ կրկին որպես աշխատավարձ, եւ 6 մլն դրամից ավել գումար՝ բանկերից:
Մյուս տեղակալ Ժաննա Անդրեասյանն ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, սակայն նա տրանսպորտային միջոցների մասին որեւէ տեղեկություն չի հրապարակել: Անդրեասյանը կանխիկ գումար չի ունեցել, սակայն նա բանկում ունի 7 մլն 447 հազար դրամ: Հետաքրքիր տվյալներ են առկա նրա եկամտի հետ կապված՝ 1 մլն 324 հազար դրամ՝ Երեւանի պետական համալսարանից, 418 հազար դրամ՝ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ից, 11 մլն դրամ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, եւ այլ
գումարներ եւս:
Իսկ, ահա, Նարինե Խաչատուրյանն ունի երկու բնակարան, երկուսն էլ՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաեւ 2008 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարը բանկում ունեցել է 4 մլն 909 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է 9 մլն դրամ՝ որպես վարձատրություն, իսկ Հակոբ Սուլյանից ստացել է 1 մլն դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված գումար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան