Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին
Քաղաքականություն

Համազասպ, մի քիչ զուսպ եղեք․ Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ Քայլի» պատգամավորին

Դուք տարրական բարոյականություն պիտի ունենաք նման  հարց չհնչեցնելու։ Համազասպ, մի քիչ զուսպ եղեք։ Այն, ինչ արել է «Բարգավաճ Հայաստանը» երևի թե ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս այդ գնահատելու և հասկանալու։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին․ «Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե չլիներ այստեղ նստած Սասուն Միքայելյանը, և եթե չլինեին մեկ-երկուսը, ես ուզում եմ հարցնել, թե որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը՝ հաստատ ոչ այս դահլիճում։ Տարրական հարգանք ունեցեք քաղաքական փորձառություն ունեցող քաղաքական ուժերի և գործիչների հանդեպ։ Եվ մի փորձեք հանրությանն անընդհատ վախեցնել հակահեղափոխության ուրվականով և ստվերներով, և մի փորձեք անընդհատ ամեն տեղ, ամեն անկյունում թշնամիներ գտնել։

Ես հասկանում եմ, որ ձեզ հեշտ է, քանի որ գործ չկա անելու, ի՞նչ է մնում անել, մնում է գտնել, փնտրել թշնամիներ։ Չի աշխատելու, բավական է, վերջ, այդ գործելաոճն այլևս իրեն սպառել է»:

Ավելի վաղ Իմ քայլի պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարել էր, որ ընդդիմության բերած նախագծերը պոպուլիզմ են հիշեցնում:

«Եթե ձեզանից շատերն իրենց կրծքանշանը հանեն, որի վրա գրված է Ազգային Ժողովի պատգամավոր, վստահեցնում եմ, որ ձեզանից որևէ մեկը չի վաստակել այդ իրավունքը, այստեղ, այս ամբիոնից ասել, որ «Բարգավաճ Հայասատանը» ներկայացնում է, պարոն Միրզոյան ֆիքսեք ձեր պատգամավորի խոսքըմ «անհեթեթ նախագիծ»։

Մի ամբողջ խմբակցության նախագծին տրվում է «անհեթեթ» որակում։ Մենք խոսում ենք զինվորների, զինվորների մայրերի հետ, առաջնագծում կանգնած երեխաներն ասում են, որ սատարենք իրենց, ու մենք նախագիծ ենք բերում, իսկ այստեղ ասում են, որ այն անհեթեթ է: Սա արդեն խոսում է ձեր քաղաքական դաստիարակության, ձեր քաղաքական վարքագծի ուղղակի բացակայության մասին։ Մի եղեք այդքան մեծամիտ։ Եվ ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին, և մեկ-երկուսին, որ դուք այստեղ ուղղակի նստած եք, զուտ պատահականորեն»,-հավելեց Զոհրաբյանը: