Մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, ձեր կենսագրությունը մի վիճարկեք. Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Պատգամավորների՝ ՔԿՀ-ներ մուտք գործելու վերաբերյալ եւ դրան արգելք հանդիսացող տարատեսակ խոչընդոտների վերաբերյալ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեզ հետ միասին նախագիծ է բերել, որը մերժել են նախկին իշխանությունները. հիմա նույն բանն էստեղ ասում ենք, ասում են՝ պոպուլիզմ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է պատգամավորի լիազորությունները խոչընդոտելու համար պատիժներ սահմանող օրինագիծը, որը հեղինակել են ԲՀԿ-ական պատգամավորները:
«Մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, մի հատ նայեք, տեսեք ով ինչ է ժամանակին ասել, նոր նման բաներ ասեք, Համազասպ: Դուք ինքներդ ձեր կենսագրությունը մի վիճարկեք այս ամբիոններից: Մի քիչ կարդացեք, սովորեք, հետ նայեք պատմությանը, տեսեք ով ինչ է խոսացել, ով ինչ է արել վախտին: Ամեն ինչին չափ կա, չի կարելի:
Երկրորդ, եթե ուզում եք նորմալ աշխատանք, մի հատ օրինակ կարա՞ք ասեք, որ կառավարությունը լավ բան է ուզեցել անի, մենք սաբոտաժ ենք արել: Սա ի՞նչ մոտեցում է: Վերջապես երբ պետք է դուրս գանք էդ հեղափոխություն-հակահեղափոխություն բանից: Հեղափոխությունը եղել ավարտվել է, դուք 88 մանդատ ունեք, քաղաքական մեծամասնություն եք, գործ արեք: Ո՞վ է ձեզ սաբոտաժ անում, էսօր երկրում չկա մի ուժ, որ կարողանա ձեզ սաբոտաժ անել: Այսօր ամեն մի արված լավ բանի համար վարչապետի կողքին կանգնած ենք, արեք»,-ասաց Մարուքյանը:
Նա անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթին, որը ընդդիմության հասցեին ասել էր. «Արդեն ավանդույթ է դառնում, որ ընդդիմություն հանդիսացող, երբեմն տարբեր բաներ ներկայացող ֆրանկցիաները բերում են նախագծեր, որոնց բովանդակությունը, մեղմ ասած, վիճելի է եւ պոպուլիզմ բառը տեղին է»:
Մարուքյանն ի պատասխան ասաց. «Համազասպ Դանիելյանին պետք է ասեմ, որ ընդդիմությունը տարբեր բաներ չի ներկայանում»: Իսկ երբ վերջինս տեղից ինչ-որ բան ասաց, Մարուքյանը շարունակեց. «Հետո կբացատրես, եթե կարաս բացատրես, ես էլ կարձագանքեմ, որովհետեւ «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն է»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային