«Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել
Հրապարակ թերթը գրում է. «Երեկ քվորում չունեցող ՍԴ նիստերին մասնակցել է 4 դատավոր, Քոչարյանին վերաբերող նիստին՝ 3․ Աշոտ Խաչատրյանը, Արման Դիլանյանը, Արայիկ Թունյանը։ Իսկ Վահե Գրիգորյանն իրավունք չուներ մասնակցելու, որովհետեւ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է եղել։ Մյուս նիստերին չորսն էլ մասնակցել են, հրավիրվել է նիստի քարտուղարը, արձանագրել, որ քվորում չկա։ «ՍԴ պատմության մեջ առաջին անգամ նիստը չի կայացել` քվորումի պատճառով, հաջորդ նիստը հուլիսի 14-ին է, մյուսը` օգոստոսի 25-ին»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը: Կկայանա՞ն։ «Դժվար է ասել․ ելնելով այս իշխանությունների արագության բարոմետրից` չի բացառվում։
Այնուհանդերձ, 21 օր պետք է սպասեն։ Եթե սպասեն»: Քոչարյանին վերաբերող հարցն ի՞նչ է լինելու՝ հարցը մնո՞ւմ է օրակարգում: «Խնդիրը պետք է քննարկվի աշխատակարգային նիստի ընթացքում, այդ նիստն անցկացնելու համար եւս քվորում չկա։ Ի դեպ, օրենսդրական հստակ կարգավորումներ չկան նման դեպքերի համար»: Մի խոսքով` փակվեց հարցը։ «Ոչ, հետագայում հնարավոր է չկայացած նիստերի հարցերը վերցվեն քննության»: Ա՞յլ կազմով՝ իշխանության սրտի դատավորների՞, որոնք կընդունեն ցանկալի որոշումը եւ մեկընդմիշտ կփակեն հարցը։ «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի։ Մի մոռացեք, որ ՍԴ պաշտոնանկ արված 4 դատավորներն արդեն դիմել են ՄԻԵԴ, որն արտակարգ ռեժիմով արձագանքել է նրանց դիմումներին, հարցեր ուղղել կառավարությանը։ Եթե նույն արագությամբ գործընթացը շարունակվի, ապա դժվար է ասել, թե ինչ կազմ կունենա ապագա ՍԴ-ն. կլինեն նորե՞րը, թե՞ «լավ մոռացված» հները»»,-գրում է թերթը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան