ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018-ին հոգեբանական ծառայությունների գնման համար ծախսել է 4 մլն 295 հազար դրամ, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ նպատակով ծախսվել է 1.8 մլն դրամ: Սակայն Հաշվեքննիչ պալատի նախորդ վերահսկողության արդյունքում արձանագրվել էր, որ ԴԱՀԿ չի սահմանել հոգեբանական ծառայության միավորի գին, չի վարել մատուցված հոգեբանական ծառայութունների քանակի հաշվառում եւ պայմանագրերով վճարումները կատարել է առանց հաշվարկային հիմքի: Օրինակ, 2018 թվականի հունիսի 22-ին ԴԱՀԿ-ն հոգեբանական փորձագիտական, դիագնոստիկ եւ խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար առանց մրցույթ իրականացնելու անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքել է պայմանագիր, որով յուրաքանչյուր ծառայության գին է սահմանվել 75 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեբանական ծառայությունների գնման մրցույթ է հայտարարվել ԴԱՀԿ-ի կողմից, ներկայացվել է 4 հայտ, սակայն դարձյալ մրցույթի հաղթող է ճանաչվել նույն անհատ ձեռնարկատերը: Պարզվել է, որ գնման մրցույթային հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել համեմատել եւ գնահատել մասնակիցների գնային առաջարկները, սակայն կայացրել է որոշում եւ հաղթող է ճանաչել նախորդ տարիներին այդ ծառայությունը մատուցած անհատ ձեռնարկատիրոջը»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան