Արմեն Բենյանը` առողջապահության նախարար
tvsamara.ru կայքը տեղեկացնում է, որ հայազգի Արմեն Բենյանը նշանակվել է ՌԴ Սամարայի մարզի առողջապահության նախարար: Հուլիսի 8-ին նրան շնորհվել է պաշտոնի նշանակման վկայագիրը:
Նախարարի պաշտոնը թափուր էր այս տարվա մարտից, երբ մարզի առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովը սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել և աշխատանքի տեղափոխվել Մոսկվա` գլխավորելով Դաշնային կենսաբժշկական գործակալության բաժիններից մեկը: Ապրիլ ամսից նախարարի պարտականությունները կատարում էր Ռատմանովի տեղակալ Սերգեյ Վդովենկոն:
Արմեն Սիսակի Բենյանը բարձրակարգ բժիշկ է, բժշկական գիտությունների դոկտոր: 2019 թվականի ապրիլից ղեկավարում է Սամարայի Սերեդավինի անվան տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցը, որը 2020թ. գարնանը դարձել է շրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր հիվանդանոցը: Մինչ այդ նա նույն հիվանդանոցում աշխատել է որպես կրծքավանդակի վիրաբուժության բաժնի վարիչ: 2018 թվականին Բենյանը Սամարայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին աշխատել է որպես գլխավոր բժիշկ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան