Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մխիթար Հայրապետյանին հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար նշանակելը ոմանց զարմացրել է։ «Իրանի հետ հարաբերությունները խորհրդարանի մասով պետք է համակարգի մի մարդ, որը չկարողացավ աշխատել Եվրանեսթում՝ պատճառաբանելով, թե կուսակցական ծանրաբեռնվածություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը: Դե, Վարազդատ Կարապետյանին չէին վստահում՝ «սեւ ցուցակում» է։ «Բայց Մխիթար Հայրապետյանն արեւմտյան «գործչի» համբավ ունի»: Հայրապետյանը եւ Կարապետյանը չպատասխանեցին մեր զանգերին, կապվեցինք իմքայլական Տաթեւ Հայրապետյանի հետ․ ինչո՞վ եք բացատրում այդ փոխատեղումը։ «Փոքր-ինչ կդժվարանամ ասել, բայց վերջերս Իրան կատարած վարչապետի այցի ժամանակ Վարազդատ Կարապետյանը մեզ հետ էր, ամեն ինչ նորմալ էր, որքանով տեղյակ եմ` պարոն Կարապետյանն ինքն է հրաժարվել` պատճառաբանելով զբաղվածությունը»: Մխիթարը համարվում է արեւմտամետ գործիչ, ինչո՞վ բացատրել այդ ընտրությունը։ «Իրանի հետ առնչությունն այն է, որ արեւելագետ է, համապատասխան մասնագետների հետ կապի մեջ է»: «Համապատասխան մասնագետներն» ովքե՞ր են։ «Իր գործընկերների, դասախոսների»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան