Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Քաղաքականություն

Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին

Երկու օր է՝ քաղաքական դաշտում բուռն քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով ՄԻԵԴ-ը որոշեց չկիրառել Հրայր Թովմասյանի եւ ՍԴ երեք դատավորների կողմից ներկայացված հայցի ապահովման միջանկյալ միջոցը։ Իշխանությունն այն ներկայացնում է որպես իր վերջնական հաղթանակ՝ ՍԴ-ի դեմ մղվող պատերազմում։ Մյուս կողմը հիասթափեցնում է, որ  հաղթանակը, ճիշտ է՝ ուշ, բայց իրենցն է լինելու։ Ի դեպ, ՄԻԵԴ-ի որոշման մասին ինֆորմացիան առաջինը տարածեցին հենց իշխանական պատգամավորները, իշխանական քարոզչամեքենան էլ այդ ինֆորմացիան ներկայացրեց «ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ նախկին դատավորներին» վերնագրի ներքո։ Թե ինչ է կատարվել, սկսենք սկզբից։ 

Այսպիսով՝ հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները դադարեցվել են իշխանության ընդունած սահմանադրական փոփոխությունների արդյունքում, իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել են ՄԻԵԴ։ Դիմել է նաեւ Հրայր Թովմասյանը, ով զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից։ Բուն հայցադիմումից բացի, նրանք դատարանին խնդրել էին կիրառել հայցի միջանկյալ միջոց, որը կիրառվում է «անհետաձգելի դեպքերում»։ Դա վերջնական որոշում չէ, բայց թույլ չի տալիս տվյալ պետության իշխանություններին մինչեւ դատարանի վճռի կայացումը կտրուկ քայլեր կատարել։ ՍԴ դատավորների դեպքում եթե միջանկյալ միջոց կիրառվեր, նրանք կշարունակեին պաշտոնավարել, մինչեւ ՄԻԵԴ-ն իրենց հայցով վերջնական որոշում կայացներ։ Միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ ՄԻԵԴ-ից հուլիսի 2-ին ՀՀ կառավարությանը հարցեր էին ուղղվել, իսկ նախօրեի ուշ երեկոյան կայացվել է որոշումը․

«Եվրադատարանը  որոշել է մերժել հայցվորների վերոհիշյալ պահանջը՝ որպես դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի ենթադրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որեւէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ»,- ասված է ՄԻԵԴ հաղորդագրությունում:
Բանն այն է, որ ՄԻԵԴ միջանկյալ միջոցները կիրառվում են բացառիկ դեպքերում՝ դիմումատուի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների դեպքում, երբ որ դիմումատուների իրավունքներին կարող են հասցվել անդառնալի վնասներ, օրինակ՝ արտաքսման դեպքերում։ Եթե ավելի պարզեցնենք, ապա Եվրադատարանը  չի քննարկել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ու դրանց օրինականության հարցը, չի քննարկել դատավորների ազատման իրավաչափությունը, չի տվել որեւէ գնահատական, այլ ընդամենը այս պահին սահմանադրական փոփոխությունները սառեցնելու միջանկյալ միջոց չի կիրառել: 

ՄԻԵԴ-ում դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը պարզաբանում է, թե ինչու էին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ ներկայացրել․ «Մեր խնդիրն էր՝ դատարանին հնարավորություն տալ՝ հստակեցնելու իր դատական քաղաքականությունը, թե արդյոք կարիք կա՞ միջանկյալ միջոց կիրառելու ճանապարհով հասնել վճռի կատարման երաշխավորման, որպեսզի հետագայում պետությունը փորձեր չանի ներկայացնել, որ կա վճռի կատարման անհնարինություն, եւ դատարանը հայտնվի խոցելի կարգավիճակում։ Եվրադատարանը որդեգրեց այն պազիցիան, որ հատուկ կանխարգելման կարիք չկա, ինչից մենք հետեւություններ ենք կատարում, որ ՄԻԵԴ-ը կարծում է, թե ինքն ունի լիարժեք գործիքներ, եւ Եվրոպայի խորհուրդն անպայմանորեն կապահովի հետագայում կայացված վճռի լիարժեք կատարումը, այդ թվում՝ փաստերն արձանագրելու  պարագայում գործող դատավորները կվերականգնվեն իրենց պաշտոնում»։

Փոխարենը դատարանը հայտնել է գործն առաջնահերթության կարգով քննելու պատրաստակամություն․ ի դեպ, այն ընթանալու է գրավոր ընթացակարգով, իսկ օգոստոսի 28-ին արդեն սահմանվել է հաջորդ ժամկետը, երբ կողմերը սահմանված ընթացակարգերին համապատասխան դիրքորոշումներ կներկայացնեն։ «Սա հավելյալ վկայում է գործի կարեւորության նկատմամբ առկա ուշադրության մասին»,- ընդգծում է Սահակյանը։ Ի դեպ, դատարանը սահմանված կարգով պարբերաբար ժամկետներ կսահմանի, որպեսզի կողմերը ներկայացնեն անհրաժեշտ եւ հավելյալ փաստաթղթեր, որոնք կպահանջվեն վճռի կայացման համար․ «Մի բան փաստ է, որ մենք ունենք դատարանում գրանցված գործ, դատարանն ունի գործի վերաբերյալ նախնական պատկերացումներ, մենք հիմա տեղեկատվության լրացման ճանապարհով խորացնում ենք հարցերի քննարկումը, որին կհաջորդի վճռի կայացումը»։ Ու չնայած, Սահակյանի խոսքով, սա «առաջնային ուշադրության» արժանի գործ է, բայց վերջնական վճռի ժամկետների մասին կանխատեսումներ անել չի կարող․ «Հույս ունենք, որ անհարկի ձգձգումներ չեն լինի»։ Մեր հարցին՝ կառավարությունն ունի՞ լծակներ՝ ազդելու ժամկետների եւ արդյունքի վրա, Սահակյանը պատասխանեց․ «Նմանատիպ ազդեցությունները չենք բացառում, օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ունենք կյանքի իրավունքին, խոշտանգումներին վերաբերող հարցեր, որոնց քննությունը տեւել է ոչ թե 1-2 տարի, այլ մինչեւ 10 տարի, որը տիպիկ չէ, բայց եղել է նման դեպք։ Որպես կանոն, այդտեղ առաջ են գալիս գործոններ, որոնք մաքուր իրավական չեն։ Ինչեւիցե, այս ամենն ուշադրության կենտրոնում է, փաստագրվում է, ու եթե նման միտումներ լինեն, անարձագանք չեն մնալու»։

Սահակյանն ընդգծեց նաեւ, որ միջանկյալ միջոց չկիրառելը որեւէ ազդեցություն չի ունենում տվյալ գործի վերաբերյալ հետագա որոշումների վրա․ «Կան գործեր, երբ Եվրադատարանը կիրառել է միջանկյալ միջոց, բայց գործը համարել է անընդունելի կամ խախտում չի արձանագրել։ Այդպիսի բազում գործեր կան»։

Այդուհանդերձ, քաղաքական շրջանակներում ՄԻԵԴ-ի դիրքորոշումը դիտարկում են արտաքին քաղաքական վերադասավորումների կամ, ավելի ճիշտ՝ դիրքային պայքարի կոնտեքստում, եւ կարծիք կա, թե Արեւմուտքն այս պահին կանաչ լույս է վառում հայաստանյան իշխանությունների առաջ՝ հույս ունենալով մեր երկիրը հանել ռուսական ազդեցության դաշտից։ Իսկ քանի որ ցանկացած բան իր գինն ունի, եւ «ձրի պանիրը միայն թակարդում է», այդ աջակցության դիմաց Հայաստանը որոշակի գին է վճարելու՝ օրինակ, ռուսական ռազմաբազայի դուրսբերում, Արցախի հարցի լուծում՝ արեւմտյան տարբերակով, եւ այլն։