Զորացրված զինծառայողները ավտովթարի են ենթարկվել․ տեղափոխվել են հիվանդանոց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ավտովթար էր տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին։ Ըստ տեղեկությունների՝ վթարի ենթարկվածները զորացրված զինծառայողներն են, որոնք 2 տարի հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելուց հետո տուն էին վերադառնում։ Վթարի հետևանքով զորացրված զինծառայողներ 20-ամյա Բորիս Դանիելյանն ու Վահե Ծատրյանը ստացել են տարբեր մարմնական ծանր վնասվածքներ և տեղափոխվել են Արցախի հանրապետական հիվանդանոց։ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց հիվանդանոցից տեղեկանալ երիտասարդների առողջական վիճակի մասին, սակայն այստեղից փոխանցեցին, որ իրավասություն չունեն նման տեղեկություն հայտնել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 9-ին ժամը 14:45-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին իրար էին բախվել Ասկերան քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Բ. Դ.-ի վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Հ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները և «Վոլկսվագեն» ավտոմեքենայի ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1999թ.ծնված Ա. Բ.-ն ու 2000թ.ծնված Վ. Ծ.-ն ստացած մարմնական վնասվածքներով և կոտրվածքներով տեղափոխվել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն», իսկ «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2007թ.ծնված Հ. Ս.-ն տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան