Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը. Արամ Ա Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է Թուրքիայում Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը:
Կաթողիկոսն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է «Արժեքներ ոտնահարելու և միջազգային սկզբունքներն անտեսելու Թուրքիայի վարքագիծը շարունակվում է» վերտառությամբ հայտարարությունը, որում նշվում է.
«Քիչ առաջ համացանցով իմացանք, թե թուրքական դատարանը որոշել է Կոստանդնուպոլսի հունաց Այա Սոֆիա պատմական Մայր Տաճարը մզկիթի վերածել:
Արդարև, 537 թվականին կառուցված այս տաճարը բյուզանդական ճարտարապետական արվեստի գագաթն է համարվում: Բյուզանդական կայսրության անկմամբ և Օսմանյան կայսրության կողմից գրավմամբ 1453-ին տաճարը վերածվել էր մզկիթի և ապա, 1935-ին՝ թանգարանի:
Անցնող օրերին, եկեղեցիների պետերը և ընդհանրապես միջազգային շրջանակները կոչ արեցին Թուրքիային չդիմել Այա Սոֆիան վերստին մզկիթի վերածելու քայլին և պահել նրա ներկայիս կարգավիճակը: Հայ և օտար մամուլի ներկայացուցիչներն ուզեցին Մեր տեսակետն իմանալ այս մասին: Մենք չուզեցինք կարծիք հայտնել՝ կանխատեսելով թուրքական դատարանի ընդունելիք որոշման բնույթը:
Կուզենք հետևյալ ընդգծումներն անել.
Առաջին, Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, միջազգային օրենքով ճշտված սկզբունքներ անտեսելու և պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը փաստորեն շարունակում է:
Երկրորդ, թողնելով ներկայի և ապագայի իր ներքին և արտաքին շահերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական նպատակները, Թուրքիան նույնիսկ անտեսում է իր հին և նոր բարեկամների թելադրանքները:
Երրորդ, Թուրքիան իր այս որոշմամբ գիտակցաբար հարվածում է քրիստոնյա-իսլամ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համակեցությանը՝ տեղական, շրջանային և միջազգային մակարդակներում, հակառակ այս գծով կատարված զգուշացումների:
Չորրորդ, Թուրքիան իր ներկայիս քայլով գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, Արևմուտքին և քրիստոնյա համայնքներին բացահայտելու իր ցույց տված նշանների կեղծ լինելը:
Հինգերորդ, ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, քաղաքական թե հոգևոր, երբ հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին պատկանող հազարավոր եկեղեցիներ ախոռների, սրճարանների, մզկիթների և այլ հանրային վայրերի վերածվեցին…:
Այո՛, ցեղասպանությունն այլապես շարունակվում է նույն ցեղասպանի կողմից, աշխարհի լռության դիմաց: Օսմանյան կայսրության այլամերժ գաղափարախոսությունը այլապես թափանցում է ամեն տեղ՝ արաբական աշխարհից սկսած մինչև արմտյան երկրներ, աշխարհի լռության դիմաց:
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան