3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում /Տեսանյութ/
Հուլիսի 9-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։
Հայտնաբերվեցին տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 33 մեքենա, որոնցից 3-ի վարորդները մայրաքաղաքում կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի և անհարգալից վերաբերմունք դրսևորելով երևեկության մյուս մասնակիցների նկատմամբ` ստեղծել վթարային իրավիճակներ։
Ի դեպ, մեքենաներից մեկի վարորդը սթափ չէր։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերաբար են։ Կոչ ենք անում բոլորին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան