Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյան
ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին՝
Երեկ ականատես եղանք Պետրոս Ղազարյանի հետ Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, որտեղ պարոն նախարարը իրեն հատուկ անկոռեկտ ոճով «սուտ և կեղծիք» համարեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի առաջ քաշած որոշ մտահոգություններ։
Այս առնչությամբ մի քանի դիտարկում․
1․ Մանիպուլյատիվ է այն պնդումը, թե չափորոշիչների մեջ «բարոյականություն» բառի բացակայությունը կարելի է հիմնավորել, որոշ հոգևորականների մեղավոր ընթացքով։ Նույն տրամաբանությամբ չափորոշիչներում պետք է լիներ «անպատկառ» բառը, որը լիուլի կարող է բնորոշել նախարարի վարվելակերպը և վերաբերմունքը։
2․ Երբ ոչ լիարժեք լուսաբանության պատճառով (ինչը ի դեպ նախարարության պարտականությունն է), որոշ շահագրգիռ կողմեր թյուր պատկերացում են կազմում չափորոշիչների մասին և նախարարի կողմից այդ պատկերացումները անվանվում են սադրանք, տպավորություն է ստացվում, որ գործ ունենք ոչ թե հասարակության և հանրակրթության շահերի պաշտպանի, այլ անձնական միտումները և շահերը սպասարկող ոչ կոմպետենտ անձի հետ։
3․ Ժամաքանակների ավելացման դրույթը չի մատուցվում այն համատեքստում, որում դպրոցները կամընտրաբար կարող են դասավանդել կամ ոչ այդ առարկաները, ինչը ինքնին, ի չիք է դարձնում նախարարության պնդումը։
4․ Խոսել համակեցության կանոնների մասին և ուղղակիորեն հաշվի չառնել մարդկանց կարծիքը և փորձել կրթական չափորոշիչների մասին քննարկումը տեղափոխել զգացական ոլորտ՝ ջնջելով մասնագիտական մոտեցումը և առողջ բանականությունը՝ նշանակում է ուղղակի շեղել ուշադրությունը խնդրո առարկայից։
5․ Մշակել չափորոշիչներ այնպիսի անձանց ներգրավվածությամբ, որոնց արժեհամակարգային, կրթական, բարոյական, իմացական մակարդակը անհայտ է հանրությանը և դա ներկայացնել, որպես լիարժեք և փոփոխությանը ոչ ենթակա աշխատանք` ամենաքիչը ազնիվ չէ։
6․ Խոսել Հայ Եկեղեցու պատմության ավելի լավ դասվանդման մասին Եկեղեցուն անմիջապես չներգրավվելով այդ քննարկումներում՝ դատարկաբանություն է։
7․ Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է։
8․ Չհարգել ընդդիմախոսների կարծիքը և զուտ տպավորություն ստեղծել քննարկումների պատրաստակամության՝ քրիստոնեական բարոյականությանը հասու չլինելու վառ ապացույց է։
9․ Եվ վերջում, վերը նշած կետերը ինքնին փաստում են, որ ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել, որը ինչպես նույն չափորոշիչների վերջնարդյունքում է նկարագրված՝ կպատրաստի արժեհամակարգ ունեցող քաղաքացի։ Եթե իհարկե, արժեհամակարգ չի ձևավորվում անպատկառության, ստի, մանիպուլյացիաների բովանդակությամբ։
Տեր Տիգրան քահանա Բադիրյան




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան