Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան
Եթե հարցը դրվում է «երկրպագուներ» և «ատողներ» հարթությունում, ապա ատողներին բացատրեմ, որ հարցը Հրայր Թովմասյանի անձը չէ։ Հարցը պետության, իրավունքի և օրենքի տրամաբանությունն է, ՍԴ-ի՝ որպես պետական անկախ կառույցի խնդիրն է, ընդդեմ «հեղափոխական» կամայականության: Այս մասին 168.am-ում հրապարակված հոդվածում նշում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Քիչ առաջ Հ1-ով դիտեցի Պետրոս Ղազարյանի հերթական «անաչառ» հարցազրույցը, ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշման հետ կապված։ Իշխանության ընդդիմախոսներից ոմանց պարոն Ղազարյանն անվանում էր «Հրայր Թովմասյանի երկրպագուներ»։
Տպավորություն էր ստեղծվում, որ խոսք է գնում ինչ-որ կրոնական պաշտամունքի առաջնորդի, առնվազն՝ առաքյալի մասին։ Իշխանության երկրպագուները հավանաբար նույն կարծիքն ունեն նաև տողերիս հեղինակի մասին։
Մի առիթով գրել եմ, որ ինքս բազմաթիվ հակասություններ եմ ունեցել Հրայր Թովմասյանի հետ՝ և նրա նախարար եղած, և Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ։ Այդ ամենի արդյունքում, նույնիսկ երկար ժամանակ մեր հարաբերությունները բավականին սառն են եղել։
Ի դեպ, Հրայր Թովմասյանի հետ անձամբ չեմ հանդիպել այն ժամանակներից ի վեր նույնպես։ Եթե հարցը դրվում է «երկրպագուներ» և «ատողներ» հարթությունում, ապա ատողներին բացատրեմ, որ հարցը Հրայր Թովմասյանի անձը չէ։
Հարցը պետության, իրավունքի և օրենքի տրամաբանությունն է, ՍԴ-ի՝ որպես պետական անկախ կառույցի խնդիրն է, ընդդեմ «հեղափոխական» կամայականության։ Եթե փաստարկ է բերվում, որ 2015թ․ սահմանադրական հանրաքվեն կեղծվել է, ապա, հարգելի ատողներ, ինչո՞ւ եք այլ հարցերում կառչում այդ նույն Սահմանադրությունից։
Եվ վերջապես, մի քանի հարց հարգելի Պետրոս Ղազարյանին․
– Ինչո՞ւ ձեր հյուրին չանվանեցիք Վահե Գրիգորյանի երկրպագու։
– Ինչո՞ւ ձեր հյուրին չհարցրեցիք, թե ի՞նչ կարծիք ունի իր կողմից երկրպագվող Վահե Գրիգորյանի ՍԴ անդամ-դատավոր բառախաղի մասին։
– Ինչո՞ւ չհարցրեցիք հյուրի կարծիքը Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու մասին։
– Ինչո՞ւ չհարցրեցիք Վահե Գրիգորյանի ավելի քան մեկ տարի ՍԴ անդամ լինելու, նրա անգործության, բայց միաժամանակ՝ բարձր աշխատավարձ ստանալու մասին։
– Եվ վերջապես, չե՞ք կարծում, որ Հանրայինի եթերով հանրությանը բաժանելով «երկրպագողների» և «ատողների», նույն հանրությանը ձեր հերթին բաժան-բաժան եք անում՝ նպաստելով ատելության մթնոլորտի տարածմանը»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան