130 հանցագործություն՝ երեք օրում. 14 ընտանեկան բռնություն, 18 գողություն, 31 մարմնական վնասվածք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 31, խարդախության՝ 18, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 14-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 7, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու բնակարանային գողության՝ 4-ական, ապօրինի ծառահատման, ծեծի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, որսագողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, բնակարանային գողության նախապատրաստության, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի օգտագործելու կամ տարածելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, ջրերն աղտոտելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, բնակարանային գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, և սպանության փորձի 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 43 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան