Խորհուրդ չէի տա անլուրջ վերաբերերվել «Իմ քայլի» պատգամավորներին. Արարատ Միրզոյան
Ես կարծում եմ, որ խորհրդարանում անհանդուրժողականության մթնոլորտ ընդհանրապես չկա, ճիշտ հակառակը՝ նույնիսկ կրքերը փորձում ենք հանդարտեցնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Ընդդիմության այն պնդումներին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կառավարության որոշումները դակում են, նա պատասխանեց. «Շատ իզուր են ասել, որովհետեւ ընդդիմության բազմաթիվ առաջարկներ արժանացել են դրական եզրակացության, դարձել են օրենք։ Իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները պետք է դառնան օրենք։ Նույնիսկ մեծամասնության բոլոր առաջարկները չեն դառնում օրենք»։
Նա նշեց, որ տարբեր շրջանակների կողմից այսօր միտում կա փորձել չտեսնել լավը եւ նույնիսկ որոշ դեպքերում ավելացնել ոչ հավաստի ինֆորմացիա, կամ եղածն այլ կերպ ներկայացնել: Միրզոյանի խոսքով՝ այդ մանիպուլյացիաները շարունակվում են:
ԱԺ նախագահը պնդեց՝ իրենց բոլոր խոստումները քայլ առ քայլ իրականացնում են. «Օրինակ, այսօր տեսաք, որ մենք խոսում էինք, որ առաջին փոխվարչապետի ինստիտուտ սահմանադրությամբ նախատեսված չէ եւ հիմա բերել ենք կառավարության կառուցվածքի նախագիծը, որում առաջին փոխվարչապետի պաշտոն նախատեսված չէ»։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային