Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը:

 

Հայտարարությունում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցավով արձանագրեցինք տակավին մի քանի օր առաջ՝ հուլիսի 10-ին, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների եւ քրիստոնեական աշխարհի համար կարեւոր նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։ Հակառակ համաքրիստոնեական տարբեր կազմակերպությունների, եկեղեցապետերի ու քաղաքական առաջնորդների կոչերին՝ թուրքական կառավարությունն ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով իսկ խախտելով Թուրքիայում ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքները։

Ցավով ենք նշում, որ միլիոնավոր քրիստոնյաների կոչերն ու անհանգստություններն անտեսվեցին, հաշվի չառնվեց նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակութային գանձարանում ներառնված լինելու փաստը։

Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում դարեր շարունակ Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի, ինչպես նաեւ այլ քրիստոնյա ազգերի սրբատեղիների պղծման ու կործանման վերաբերյալ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ու հայ ժողովուրդը, որպես Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կիսում է օրթոդոքս եղբայրների եւ քույրերի ցավն ու անհանգստությունը։

Հայոց Եկեղեցին դատապարտում է քաղաքական շահերից ելնող՝ կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացին մեծապես վնասող Թուրքիայի կառավարության որոշումը՝ միաժամանակ կոչ անելով վերանայել այն ու վերադառնալ Թուրքիայում տարբեր կրոնական համայնքների խաղաղ աղոթական համակեցության սկզբունքին։

Պատմության վայրիվերումների ու քաղաքական փոփոխությունների ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարը պատմական եւ մշակութային արժեքից զատ ձեռք է բերել նաեւ տարբեր՝ կրոնական, մշակութային եւ քաղաքական նշանակություն՝ դառնալով ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության եւ մարդկության միասնության խորհրդանիշ:

Միակողմանի այդ որոշման պատճառով ստեղծված դժվարին այս իրավիճակում աղոթքով զորակից ենք Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք, մեր սիրեցյալ եղբայր Նորին Սրբություն Բարդուղիմեոս պատրիարքին եւ Օրթոդոքս Եկեղեցու մեր քույրերին ու եղբայրներին։