«Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է իր գրեթե ամբողջ զինանոցը». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարում են, որը պարզ տեսնում եք: Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
«Կոնֆլիկտի բնույթը, ծավալներն այնպիսին չեն, որ Հայաստանը դիմի այլ քայլերի, այդ թվում՝ նաև պահեստազորայինների կամ կամավորականների աջակցությանը: Մենք վստահ ենք, որ մեր կամավորականները պատրաստ են, մենք դա տեսել ենք բազմիցս: Մենք շնորհակալ ենք իրենց ամեն ինչով՝ լինի զորավարժություններ, ապրիլյան գործողություններ: Բայց այս պահին իրենց զավակները, ոմանց դեպքում՝ թոռները, իրենց խնդիրը փայլուն կատարում են»,- շեշտեց նա:
Հարցին՝ ինչ զինատեսակներ է Ադրբեջանն օգտագործել, Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնեց, որ, ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը, այդ թվում՝ սահմանապահ ծառայությունը, կիրառել են իրենց գրեթե ամբողջ զինանոցը՝ բացառությամբ մի քանի միջոցների:
«Դրանք են՝ բոլոր տրամաչափերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր, տանկեր, հրետանային միջոցներ՝ ընդհուպ մինչև 122 մմ-անոց և ավելի մեծ տրամաչափի: Օգտագործվել է հրետանային միջոցների մեծ մասը՝ բացառությամբ մի քանի միջոցների: Հարվածային դրոններից, եթե չեմ սխալվում, առաջին անգամ ենք տեսնում իսրայելական «Սքայ Սթրայքեր» տեսակը, հավանաբար, սա նոր համալրված տեսակ է, կամ սահմանապահ ծառայությանը: Մեր հակաօդային պաշտպանությունը մոտավոր 10 ԱԹՍ է խոցել: Դրանց մեջ մտնում են՝ ինչպես սովորական, հետախուզական և փոքր մարտավարական խնդիր կատարող ԱԹՍ-ները, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներն ու նոր նշածս թանկարժեք «Hermes 900» մոդելի մեծ, այսպես ասած, ղեկավարման կենտրոն հանդիսացող ԱԹՍ-ն: Հակառակորդը, բացի ԱԹՍ-ներից, կորցրել է նաև մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել»,- շեշտեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով տեղական արտադրության անօդաչու սարքերին, ռազմական վերլուծաբանն ասաց, որ հայ ինժեներների կողմից հետախուզական անօդաչու թռչող սարքերի էջը կարելի է փակված համարել, իսկ մարտական ԱԹՍ-ների էջը յուրացնում ենք, աշխատանքի արդյունքն արդեն գործողության մեջ կարելի է տեսնել: չգաղտնազերծել:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան