Ոստիկանությունը եւս սննդի ծառայությունները կպատվիրակի այլ կազմակերպության. Փակ մրցույթ է լինելու 2 փուլով
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել ՀՀ ոստիկանությանը Ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով՝ երկու փուլով:
Հարցը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը՝ նշելով, որ այս որոշմամբ նախատեսվում է ՀՀ ոստիկանությանը հանձնված Դավթաշեն 2-րդ թաղամասում գտնվող ընդհանուր 498 քմ տարածքով, Ծովակալ Իսակովի 25 հասցեում գտնվող ընդհանուր 670.9 քմ տարածքները, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը:
Նա հավելեց, որ այս ամենն իրականացվելու է ոստիկանության միջոցների հաշվին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սա սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան է, որն արդարացնում է իրեն, ինչը չի նշանակում, որ անթերի է:
«ՊՆ-ից հետո ոստիկանությունը քայլ է անում այդ ուղղությամբ, որը կարծում եմ՝ շատ կարեւոր է»,-ասաց նա:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ ՔԿՀ-ներում այդ գործընթացն ավարտվել է եւ բոլոր 12 ՔԿՀ-ներում գործում է սննդի ծառայությունների մատուցման այդ համակարգը: «100 տոկոս է օգտվելու ցուցանիշը»,-ասաց Բադասյանը:
Նշենք, որ այս նախագծի ընդունման նպատակն է զինծառայողների սննդի պատշաճ ապահովումն ինչպես ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի ճաշարաններում, այնպես էլ ՀՀ տարածաշրջանում զորավարժությունների եւ երթերի ընթացքում, ինչպես նաեւ զանգվածային միջոցառումների վայրերում:
Հարկ է նշել նաեւ, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվելու են մրցույթի արդյունքում ձեւավորված՝ նախընտրելի տեխնիկական բնութագրի եւ գնման գնի հիման վրա, ոստիկանության ընդհանուր հատկացումների հաշվին, միաժամանակ գնումների պլանում կատարելով նաեւ համապատասխան լրացում։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան