Հայրը դեմ էր, բայց ինքը պնդել է, որ զինվորական պետք է դառնա․ հարազատները՝ զոհված մայոր Համբարձումյանի մասին
Գարուշի շահագրգռվածությունը մեծամասամբ ինձնից է եկել, ձգտում ուներ, բայց ինձ գյուղում տեսնելով, իմ համազգեստը տեսնելով, ցանկությունն ավելի մեծացավ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի եղբայր Վանիկ Համբարձումյանը, անդրադառնալով եղբոր զինվորական դառնալու մտադրությանը։
Մայոր Համբարձումյանը ռազմական լրացուցիչ կրթություն ստանալու մասին է մտածել, ինչ-ինչ պատճառներից ելնելով որոշել է սպասել։
«Քանի որ երեխան նոր էր ծնվել, մարտին Դավիթը ծնվեց՝ փոքր տղան, ուզում էր այս տարին էլ անցնի, նոր դիմի»,- պատմեց եղբայրը։
Հուլիսի 9-ին Գարուշ Համբարձումյանի տարեդարձն է եղել։ Եղբայրը պետք է հուլիսի 12-ին այցելեր նրան, բայց մայորը սահմանին լարվածության պատճառով հորդորել է մի քիչ էլ սպասել։
«Արդեն շարժվում էինք, զանգեց, թե մի՛ եկեք, կրակոցներ կան, վիճակը խառն է, սպասեք հանդարտվի, կզանգեմ՝ նոր կգաք։ Ամսի 14-ին վիճակը տեսնելով, առաջինն իրեն եմ զանգել, որ իրավիճակի մասին տեղեկանամ։ Համարն անհասանելի էր, կնոջը զանգեցի, նա էլ տեղեկություն չուներ, դրանից հետո լրատվամիջոցներով անուն, ազգանունը կարդացի, կապվեցի զորամասի սպաների հետ, ու դեպքի մասին իմացա»,- ասաց Վանիկ Համբարձումյանը։
Ընտանիքում եղբայրների՝ զինվորական դառնալու որոշմանն այդքան էլ կողմ չեն եղել։
«Հայրը դեմ էր, ինքը պնդել է, որ պետք է զինվորական դառնա, դպրոցում գերազանց էր սովորում»,- հավելեց մայոր Համբարձումյանի մորաքրոջ տղան՝ Հովիկ Հովհաննիսյանը, ապա շարունակեց․
«Էս բազմությունը Ձեզ օրինակ, հսկայական, մեծ հարգանք վայելող մարդ էր։ Նրան ճանաչողների մեջ մեկը չկար, որ չհարգեր նրան։ Նպատակասլաց, խիստ ազգանվեր, ամենակարևոր բաներից մեկն իր մեջ դա էր։ Բարեկամների փոքր տղաներն ուզում էին նրա հետ շփվել, որ հոգեպես «դուխավորվեն»»,- պատմեց նա։
Վերջին անգամ մայոր Համբարձումյանի հետ դեպքից մեկ օր առաջ է խոսել։ ««Դուխը» տեղն էր, հարազատներին քաջալերել է՝ ամեն ինչ լավ է, մի մտածեք, հանգիստ քնեք», հորդորել է նա։
Հիշեցնենք, որ 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանը զոհվել է հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսի 14-ին՝ հակառակորդի կրակոցից։ Նրան այսօր հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար՝ վարչապետի միջնորդությամբ, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գարուշ Համբարձումյանը հուլիսի 15-ին հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Գարուշ Համբարձումյանը Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում էր ապրում, ուներ երկու որդի։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան