Կան էլի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ. Հովհաննիսյան
Հայկական կողմը թույլ է տվել միջդիրքային տարածությունից տարհանել ադրբեջանական կողմի զինծառայողների դիերը, սակայն կան էլի այնպիսի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողների դիեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ի ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Օրվա ընթացքում հայկական զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախորդ գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից: Սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան մնացած ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ է տարածլ, և առաջացել է հետաքրքիր զավեշտալի հակասություն: «Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին մնացել այդքան ժամանակ, կամ եթե իրենց տարածքում էին, ապա ինչպե՞ս էին մեր վերահսկողության տակ, և պետք էր մեր կողմից թույլտվություն կամ կրակի դադարեցում, որ այդ դիակները հանվեն: Հետևությունները թողնում եմ բոլորին»,-ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ նա հիշեցրեց, որ կեսօրից հետո ըստ էության ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հարվածներից մեկից վիրավորում է ստացել քաղաքացիական անձ: Դրանից հետո օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները՝ մեքենայով: Մյուս հարվածը հասել է ԱԻՆ-ի մեքենային, բարեբախտաբար աշխատակիցները չեն տուժել: Այլ տուժածներ չկան:
Հուլիսի16 ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:
Աննա Գրիգորյան




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան