Խոշոր վթար Հրազդան քաղաքի մոտակայքում․ կա 3 զոհ եւ մեկ վիրավոր
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում,այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 13:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 45-րդ կմ-ին բախվել են «Nissan tiida» (վարորդ՝ Գայանե Ե․) և «Mercedes Vito» (վարորդ՝ Հովհաննես Հ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Է․-ն (ծնված 1984 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Անուշ Բ․-ին (ծնված 1999 թ.)։ Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ. հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է նրանց մահը:
Փրկարարները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կարո Հ․-ին (ծնված 1991 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Է․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Mercedes Vito» ավտոմեքենայի գազի բալոնի փականը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան