Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Վերազինվում է Արցախի էներգահամակարգը։ Ռազմավարական ծրագրի արժեքը կկազմի 17 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության էներգահամակարգը շարունակում է վերափոխվել ու վերազինվել, համապատասխանեցվել միջազգային պահանջներին։ Քառամյա ռազմավարական ծրագիրը, որը մեկնարկել է 2019 թ. եւ հաշվարկների համաձայն կարժենա 17 մլրդ դրամ, կընդգրկի ողջ համակարգը եւ ավարտին կհասցվի 2023-ին։

«Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձր լարման ցանցի զարգացման նպատակով լիովին վերափոխել ենթակառուցվածքները եւ մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները։ Իրականացվող աշխատանքների շնորհիվ տարեկան 500 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա կմատակարարվի Հայաստանի Հանրապետություն։ «Ծրագիրը, որի իրագործումը թույլ կտա բարելավել համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը, կիրականացվի չորս փուլով,–ասում է Ա. Խաչատրյանը՝ կարեւորելով բարեփոխումների ռազմավարական նշանակությունը։–Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները եւ էներգիայի արտադրության ներուժը, մենք տարածաշրջանում արտահանման տեսանկյունից առավել լայն հնարավորություններ կունենանք։ Նախորդ տարվա համեմատությամբ գրեթե հինգ անգամ կաճի Հայաստանի Հանրապետություն արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը, ինչը շարունակական գործընթաց է, եւ, համոզված եմ, փոխգործակցության ամրապնդման պարագայում տնտեսական լուրջ ձեռքբերումներ կարձանագրենք համակարգում»։

Նրա խոսքով՝ ենթակառուցվածքների արդիականացման տեսանկյունից կարեւոր քայլ կհամարվի Ստեփանակերտի ամենախոշոր ենթակայանի տեղափոխումն ու վերազինումը։ Իրականացվող աշխատանքներին ծանոթացել եւ հետեւել է երկրի նախագահը, ով էներգահամակարգի ռազմավարական «շեշտադրումներն» ընդգրկել է իր նախընտրական ծրագրում եւ մեծ ակնկալիքներ ունի։

«Արցախէներգոյի» տնօրենը տեղեկացնում է, որ շարունակվում են դեպի Հայաստան օդային նոր գծերի կառուցումը եւ գործող ենթակայանների նորոգումը։ Արդեն ամբողջովին ավարտվել են Աղավնո եւ Սպիտակաջուր-Սառնաղբյուր ենթակայանների վերականգնողական եւ հզորացման աշխատանքները։ Գրեթե ավարտված են Աղավնուց՝ Շինուայր ձգվող օդային երկու գծի նորոգումները։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում եւս մեկ ենթակայան կառուցել «Մաղավուզի խաչմերուկում»։ Օրեր առաջ Դադիվանքի հարեւանությամբ կառուցված նոր ենթակայանի շինարարական աշխատանքների ավարտի մասին զեկուցել են շրջանի էներգետիկները։ Տեղադրվող սարքավորումները գերժամանակակից են, եւ բախշիչ ցանցն արդիականանալով՝ էլեկտրաէներգիայի բարձր որակ կապահովի, լիովին կարդարացվեն սպառողների ակնկալիքները։

Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ հայցելով անջատումների համար բաժանորդների ներողամտությունը, ընկերության ղեկավարը վստահեցնում է, որ «ռազմավարական ծրագիրը կյանքի կոչելուց հետո իսպառ կվերանան վթարներն ու դժգոհությունները, արդյունքում կունենանք կայուն, գիտատեխնիկական հիմքերի վրա դրված հզոր համակարգ»։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ