Մենք ՀԱՊԿ-ին օգնության համար չենք դիմել, անսպասելի է, որ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն. ԱԳ փոխնախարար
Պետք է արձանագրենք, որ մենք ՀԱՊԿ-ին օգնության համար չենք դիմել: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Միսկում հայ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պաշտոնական Երեւանը հիասթափված չէ՞ ՀԱՊԿ-ի հայտարարությունից, որն, ըստ էության, հավասարության նշան դրեց իր անդամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
«ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ կա համապատասխան հոդված, որ երբ լինում է հարձակում, դու պետք է դիմես օգնության, մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է: Ակնհայտ է, որ եթե ՀՀ սահմաններին եղել է սադրանք՝, նրանք պետք է տեղեկանան: Դրա համար ինձ համար անսպասելի է, որ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ խոսքը հայտարարության բովանդակության մասին է, փոխնախարարն ասաց. «Տվյալ պարագայում ՀԱՊԿ-ը ընդամենը արձանագրել է, որ իր ինքը կոչ է անում, որ դա կանգնեցվի, որովհետեւ հակառակ դեպքում, եթե մենք դիմենք, ինքը ստիպված է լինելու ներքաշվել»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան