2 ժամ կարող է մնալ օդում, մինչեւ 10 կգ ռումբ բարձրացնել. հայ զինվորները լուսանկարվել են վնասազերծված «կամիկաձեի» հետ
Համացանցում տարածվել է լուսանկար, որում հայ զինծառայողներ են՝ իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն գրկած։ Սա մեկն է այն ադրբեջանական զինուժի այն 14 ԱԹՍ-ներից, որոնք հուլիսի 12-ից վեր խոցել է հայկական զինուժը։
Լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
NEWS.am-ը զրուցեց Մանգասարյանի հետ, որը մանրամասներ հայտնեց անօդաչուի վերաբերյալ։
«Այն իսրայելական արտադրության հարվածային «կամիկաձե» անօդաչու թռչող սարք է։ Ցանցում շատ քիչ տեղեկություն կա այդ սարքի տակտիկատեխնիակական տվյալների մասին։ Տեղեկություն կա, որ կարողանում է 2 ժամ մնալ օդում, 2 ռեժիմ ունի 5 կամ 10 կիոգրամանոց հարվածային մաս՝ ռումբ կարող է իր հետ բարձրացնել վերեւ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս են կարողացել այդ սարքը լիկվիդացնել, ռազմական փորձագետը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այստեղ լավ աշխատել են ռադիոէլեկտրոնային պաշտպանության մեր համապատասխան ստորաբաժանումները, որոնք, փորձելով ճնշել, կառավարելիության տիրույթից հանել են ու նվեր տվել մեզ։ Բոլոր նման հարվածային ԱԹՍ-ների դեպքում շատ կարեւոր է՝ ուղեղը հակառակորդի մոտ չհայտնվի, որովհետեւ սկսած սխեմաներից, պլատաներից, վերջացրած ալգորիթմներով, դրան համապատասխան մեր ինժեներները կարող են վերծանել եւ հետագայում էլ ավելի արդյունավետ դարձնեն պայքարը նման օրինակ ԱԹՍ-ների դեմ»։
Փորձագետի խոսքով՝ այս ԱԹՍ-ի գինը ըստ տարբեր աղբյուրների 200-250 հազար ԱՄՆ դոլար է։
Նշենք, որ Վիտալլի Մանգասարյան աեւ ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ նշել էր.
«Իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն , սաղ սալամաթ մեր տղաներ մոտ է հայտնվել։
Սա շատ թանկարժեք ձեռքբերումա, նման կարգի ԱԹՍ ները անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է , քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ-ն ասենք ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է , այդ ժամանակ միանում է այսպես ասած система самоуничтожения, որի նպատակն է ԱԹՍ-ի վրա աշխատող ալգորիթմների եւ այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան