Ադրբեջանը տասնամյակներ շարունակ թունավորել է Ղարաբաղի ջրային ռեսուրսները․ փորձագետ
Ադրբեջանն ահաբեկչական գործունեության հարուստ փորձ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով հայկական ատոմակայանի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին Բաքվի սպառնալիքները:
«Ադրբեջանը տասնամյակներ շարունակ թունավորել է Լեռնային Ղարաբաղի ջրային ռեսուրսները: Դրա պատճառով նախկին ինքնավար մարզում, որը ԽՍՀՄ-ում եւ աշխարհում առաջին տեղն էր զբաղեցնում երկարակյացների թվով, 1969-ին Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո ուռուցքային հիվանդությունների կտրուկ աճ սկսվեց։ Դա հենց ջրային ռեսուրսների թունավորման հետեւանք էր, առաջին հերթին՝ Ստեփանակերտի»,- ընդգծեց Բաբայանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի անհեթեթ հայտարարություններն այն մասին, որ Քարվաճառում (նախկին Քելբաջար) հայերը, իբր, Մեծամորի ԱԷԿ-ից թափոններ են թաղում, փաստացի հաստատում են, որ նրանք ռադիոակտիվ թափոններ ունեն եւ նման հայտարարությունների օգնությամբ նրանք հող են նախապատրաստում հետագա գործողությունների համար: «Եթե շրջանն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, նրանք, անշուշտ, կթունավորեն Արփա եւ Որոտան գետերը, որոնք սնում են Սեւանա լիճը, իսկ Սեւանը Հայաստանի ջրային ռեսուրսների 80 տոկոսն է, կթունավորեն ամբողջ Լեռնային Ղարաբաղը, ամբողջ Հայաստանը:
Եթե պետությունն ասում է՝ «մենք կհարվածենք ատոմակայանին», ապա, խաղաղ բնակչության թունավորման մեծ փորձ ունենալով, կարելի է եւ դրան սպասել: Ի դեպ, նրանք թունավորում էին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ջրային ռեսուրսները, այլեւ ազգային փոքրամասնություններով բնակեցված շատ շրջանների ջրային ռեսուրսները: Մեր անվտանգության հայեցակարգում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կենսաբանական եւ մանրէաբանական, քիմիական զենքերին»,- ասաց Արցախի նախագահի խորհրդականը:
Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ Ադրբեջանում հայոց լեզվի ուսուցման լավ դպրոց է ստեղծվել, եւ դա ահաբեկչական ծրագրերի հետ միասին ստիպում են Հայաստանին եւ Արցախին ավելի ու ավելի զգոն լինել, չէ որ չի բացառվում, որ արդեն որոշակի մարդիկ են ուղարկվել որոշակի նպատակներով։
«Այս կապակցությամբ անպայման անհրաժեշտ է ուժեղացնել լեռներում գետերի աղբյուրների պաշտպանությունը, տարածքները պետք է լինեն հատուկ պահպանվող գոտիներ: Այժմ դա անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից է»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան