Հայաստանում կավասակի և կավասակիանման հիվանդությամբ 8 երեխա կա
COVID-վարակված առաջին երեխան «Արաբկիր» բժշկական համալիր է ընդունվել մարտի 31-ին: Դրանից հետո անցած երեք ամիսների ընթացքում «Արաբկիր» է դիմել տարբեր ախտանշաններով 4527 երեխա, որոնցից 3725-ը բժշկական խորհրդատվություն եւ ծառայություններ է ստացել ամբուլատոր պայմաններում, իսկ 802-ը' ստացիոնար: Համաձայն ԱՆ կանոնակարգի' անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցեղ COVID- կասկածելի ախտանշաններով 621 երեխա հոսպիտալացվել է ժամանակավոր մեկուսացման բաժանմունքնում, իսկ 181 երեխա' միջին եւ ծանր կլինիկական ընթացքով' թոքաբանական իզոլացված-COVID բաժանմունքում: COVID- բաժանմունքում բուժված 38 օրականից մինչեւ 18 տարեկան երեխաների մի մասն ունեցել է վիճակը ծանրացնող զուգակցված խնդիրներ, մասնավորապես, օնկոլոգիական եւ օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (քիմիաթերապիա ստացած 4 երեխա), Էպիլեպսիա եւ այլ նյարդաբանական խնդիրներ, գենետիկ հիվանդություններ, սրտի բնածին արատ, վիտամին B12-ի դեֆիցիտ, երիկամային անբավարարություն, աղեստամոքսային համակարգի խնդիրներ: Երեխաներից մեկը եղել է վերին շնչուղիների բնածին ստենոզով, տրախեոստոմայով: Մեկ երեխա Մոսկվայում լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել, ուներ թոքաբորբ եւ նրա ամբողջ ընտանիքը վարակակիր էր: Այս ընթացքում «Արաբկիր» ԲՀ-ում ախտորոշվել եւ բուժվել է Կավասակի եւ կավասակիանման հիվանդությամբ 8 երեխա, որոնցից 5-ի մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը ասոցացված է եղել COVID- վարակի հետ: 8 երեխայից 7-ը ստացել է ներերակային իմունոգլոբուլին, իսկ 1-ի մոտ դիտվել է ինքնալավացում եւ նա իմունոգլոբուլին չի ստացել: Եղել են նաեւ զուգակցված վարակներով դեպքեր'սալմոնելյոզ, կլոստրիդիոզ, շիգելյոզ, ռոտավիրուս, գրիպ B եւ Էբշտեյն-Բարր վիրուսային վարակ: Ուրախությամբ արձանագրում ենք, որ բոլոր երեխաները «Արաբկիր» ԲՀ-ից դուրս են գրվել առողջացումով: Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ն այս ընթացքում մեծ գործունեություն է ծավալել նաեւ Երեւանի 2 մանկատներում' «Մարի Իզմիրլյանի անվան» եւ Նորքի «Մանկան տուն», եւ ի պատիվ բուժաշխատողների ու մանկատների անձնակազմերի, այսօր քաղում ենք նաեւ այդ համագործակցության պտուղները' ասելով, որ մանկատների բոլոր երեխաները նույնպես ապաքինվել են:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան