Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Քաղաքականություն

Մեր սպաներն ու զինվորներն իրենց կյանքի և առողջության գնով հերոսաբար շտկում են քաղաքական իշխանության սխալները, բայց բանակին չի կարելի մենակ թողնել այս լուրջ մարտահրավերի առաջ․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում տիրով իրադրությանն ու մեր անելիքներին։ Ըստ նրա՝ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են նախապատրաստում։ Գրառումը՝ ստորև․

«Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են նախապատրաստում

Տավուշի սահմանագծում քիչ են կրակում, սակայն ամեն ինչ այնքան փխրուն է, որ ցանկացած պահի կարող է կրակ բռնկվել։ Հատկապես որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում, որ մեր բանակից շոկային հարված ստանալուց հետո ռևանշի են ձգտում։

1. Մտահոգիչն այս պայմաններում մեր պետական կառավարման համակարգի ոչ համարժեք պահվածքն է։ Տպավորությունն այնպիսին է, որ ամեն ինչ թողնված է բանակի վրա։

Չկա խորհրդարանի համապատասխան դիրքորոշում։ Մինչդեռ ճիշտ կլիներ, որ իշխող ուժը նախաձեռներ ԱԺ բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարություն, որի բովանդակությունը և մեսիջը մեր հանրությանը պետք է լիներ «Թեև մենք ներքին կյանքում տարաձայնություններ ունենք, սակայն արտաքին ագրեսիայի դեպքում գործում ենք միասնաբար»։ Բացի հայտարարությունից՝ Փաշինյանը պետք է դադարեցներ ներքին հետապնդումներն ընդդիմախոսների նկատմամբ։

Այս ամենի փոխարեն մենք տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է իր սխալ գիծն և գործում պետության շահերից կտրված։

2. Մեր տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերն անվտանգության խորհրդի նիստեր են անում, ինտենսիվորեն շփվում միմյանց հետ և ամրապնդում սեփական դիրքերը՝ «գույքագրելով» դաշնակիցներին։ Մեզ մոտ չկա նման աշխատանք, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ունենք մեկ մարդու իշխանություն։ Այդ մեկ մարդն իրենով է փոխարինել պետական ինստիտուտները և բախտներս բերել է, որ նրա ձեռքը բանակին դեռ չի հասել։

3. Թուրքիան ու Ադրբեջանն օպերատիվ կապի մեջ են։ Թուրքիան չի թաքցնում, որ պատրաստ է ռազմական միջամտության և կանգնած է իր դաշնակից Ադրբեջանի կողքին։ Իսկ ահա իրավիճակի սրմանը հաջորդող ժամանակահատվածում առնվազն հրապարակային շփում ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև չի եղել։ Եվ դա այն դեպքում, երբ մենք ՀԱՊԿ անդամ ենք ու Գյումրիում ռուսական ռազմաբազա կա։ Պատճառները պետք է Հայաստանում փնտրել։

4.Բախումների սկզբնական ժամանակահատվածում Կրեմլն ակտիվ դիտորդի դեր էր ստանձնել։ Ռուսական լրատվամիջոցները գրեթե չէին նկատում հայ–ադրբեջանական շփման գծում հնչող կրակոցները, արկերի պայթյունները։

Ռուսաստանի ակտիվ չեզոքությունը խախտվեց և թեքվեց Հայաստանի կողմը հիմնականում Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշման արդյունքում։ Ռուսների արձագանքը չուշացավ։

Օրերս Թուրքիան ԱԹՍ բարձրացրեց հայ–թուրքական սահմանի մոտակայքում։ Ի պատասխան սրա ՀՀ–ում ռուսական ռազմաբազայից ուղղաթիռներ բարձրացան օդ։ Հետո հերթը հասավ ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչքներին։ Մեր կողմից՝ «Սու-30СМ», թուրքական կողմից՝ F16:

5. Թուրքիայի ագրեսիվ վարքագիծն այնքան ակնհայտ է, որ ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ Վլադիմիր Պուտինը քննարկել է հայ–ադրբեջանական լարվածությունը։ ՌԴ նախագահը հրամայել է հարավ–արևմտյան սահմանների զորամասերի չնախատեսված ստուգայց իրականացնել՝ նպատակ ունենալով գնահատել զորքերի կողմից անվտանգության ապահովման ունակության գնահատումը (զորավարժություններին մասնակցելու են նաև հայկական զինված ուժերը)։ Բացի այդ՝ ՌԴ–ում անցկացվելու է նաև «Կովկաս 2020» զորավարժությունը։

6.Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են և պետք է ամեն ինչ անել, որպեսզի արանքում սեպ չխրվի։

Մտահոգիչն այն է, որ անգամ այս լարված պայմաններում ՀՀ իշխանությունները խրախուսում են կամ առնվազն չեն կանխում մեզանում հակառուսական տրամադրությունների քարոզը, ՀԱՊԿ–ի դեմ հարձակումները, չեն արգելափակում Հայաստանում բացահայտորեն գործող թուրքական 5–րդ շարասյան գործունեությունը և չեն սաստում կեղծ խաղաղասերներին։

Թուրքիան ու Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էին փչացնել հայ–ռուսական հարաբերությունները և դա վերջին շրջանում նրանց մեծապես հաջողվել է (խորքային պատճառների մասին այս պահին չեմ ուզում խոսել)։

. . .

Մենք հիմա շատ վտանգավոր գոտում ենք հայտնվել։

Ճիշտ է, մեր սպաներն ու զինվորներն իրենց կյանքի և առողջության գնով հերոսաբար շտկում են քաղաքական իշխանության սխալները, բայց բանակին չի կարելի մենակ թողնել այս լուրջ մարտահրավերի առաջ։

Բանակը հուսալի թիկունքի կարիք ունի՝ բանիմաց կառավարության, համախմբված հասարակության և մեր դաշնակից Ռուսաստանի հետ վստահելի, սերտ հարաբերությունների տեսքով։

Փաշինյանն այժմ ընտրության առաջ է՝ վերանայել 2018–ից որդեգրած ներքին ու արտաքին քաղաքականությունը և հրաժարվել կառավարման «միտինգային» ոճից, կամ էլ մնալ մենակ՝ մենակ թողնելով պետությանն ու ժողովրդին արտաքին վտանգի դեմ։

Եթե անտեսանելի թշնամու դեմ պատերազմի պայմաններում ՀՀ ղեկավարությունը շարունակեց պառակտիչ գործունեությունը, իրականացրեց ապաշնորհ քաղաքականություն և մենք պարտվեցինք՝ տալով զոհեր և չափազանց մեծ քանակի վարակվածներ, ապա տեսանելի թշնամու դեմ կռվի պայմաններում նմանատիպ պառակտվածությունը և ապաշնորհությունը շատ ծանր ու անդառնալի գին կարող է ունենալ։

Հարձակման պատրաստվող թշնամու դեմ միայն միասնականությամբ, խելքով, պրոֆեսիոնալիզմով և նվիրումով է հնարավոր հաղթանակ տանել։ Իսկ մենք դատապարտված ենք հաղթանակի։ Այլ տարբերակ չկա»։