Այսօր մահացած զինծառայողը Արենի համայնքից էր, 6 ամիս էր մնացել զորացրվելուն
Այսօր կեսօրին զորամասում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող 20-ամյա Ալիկ Մանուկյանը Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից էր, 6 ամիս էր մնացել, որ զորացրվեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը:
Նա հայտնեց, որ Ալիկը մի քույր ունի, ծնողներն էլ բաժանված են. «Շատ խելոք, շնորհքով երեխա էր, մահվան հստակ պատճառ դեռ չկա քննություն է գնում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ):
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային