Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ՝ անվճար կայանատեղի և իրավաբանական օգնություն ռուսաստանաբնակ հայերին
Ռուսաստանում ադրբեջանցիների կողմից հայ վարորդների ու վաճառականների հանդեպ սկսված ոտնձգությունները հարթելու համար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել և վաճառք իրականացնելու հնարավորություն է տրվել Սանկտ Պետերբուրգում: Գագիկ Ծառուկյանը Սանկտ Պետերբուրգի Պլանեռնայա 59 հասցեում գտնվող LeoMall առեւտրի կենտրոնի կառավարիչների հետ քննարկել է անհատույց հիմունքներով առեւտրի կազմակերպումը, առեւտրի համալիրի ներսում բոլոր հայ մատակարարներին տեղ տրամադրելու հարցը:
Գագիկ Ծառուկյանը նաեւ հանձնարարել է, որ ազգամիջյան հողի վրա եթե անգամ թեթեւ ագրեսիա կամ սադրանքներ լինեն անհապաղ կապ հաստատեն Ռուսաստանի Դաշնության եւ Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հայերի միության իրավապահ մարմինների հետ՝ պարզելու բոլոր հանգամանքները եւ օգնության հնարավոր տարբերակները: Կապ հաստատելու համար ՌԴ մեր հայրենակիցները կարող են զանգահարել +7 (965) 756 17 55 հեռախոսահամարով:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային