Սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանել. 25-ամյա երիտասարդը դանակահարել է երկու հոգու
Հուլիսի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, րոպեների տարբերությամբ, 4 ահազանգ ստացվեց։ Հայտնում էին, որ Քաջազնունու փողոցի սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանում:
Քիչ անց ոստիկանությունում ստացվեցին նաեւ հիվանդանոցային ահազանգեր։ Թիկունքի կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, իսկ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով 86-ամյա մի տղամարդ տեղափոխվել էր մայրաքաղաքի մեկ այլ հիվանդանոց։
Ոստիկանությունում հնչած առաջին ահազանգից րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր։ Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տուժածները վնասվածքները ստացել են ժամը 20.15-ին, Քաջազնունու փողոցի 8-րդ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ոստիկանների արդյունավետ եւ օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվեց նաեւ տղամարդկանց դանակահարած անձի ինքնությունը՝ Երեւան քաղաքի 25-ամյա բնակիչ էր։ Ժամը 21.20-ին նա հայտնաբերվեց Կրիվոյի փողոցում եւ հասակակից մեկ այլ երիտասարդի հետ բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային