Ստեղծվել է կորոնավիրուսը չեզոքացնող առաջին դիմակը
Լիսաբոնի մոլեկուլային բժշկության ինստիտուտը հայտարարել է, որ մշակել է առաջին պաշտպանիչ դիմակը, որը կարող է չեզոքացնել կորոնավիրուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով La Razón-ը: Ըստ պարբերականի՝ խոսքը բարձր արդյունավետության բազմանգամյա օգտագործման դիմակի մասին է: Ինստիտուտում նշել են, որ պաշտպանիչ միջոցը մշակվել է հատուկ գործվածքի միջոցով, որը բաղկացած է մի քանի տարբեր անջրանցիկ շերտերից: Անցկացված փորձարկումները հաստատել են արտադրանքի արդյունավետությունը կորոնավիրուսից պաշտպանության գործում։ «Դիմակը նորարարական ծածկույթ ունի, որը չեզոքացնում է SARS-CoV-2-ը վիրուսի՝ հյուսվածքի հետ շփման ժամանակ,- նշել են ինստիտուտում:- Ազդեցություն, որը պահպանվում է գործվածքը 50 անգամ լվանալուց հետո»: Պորտուգալիայում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման գրեթե 50 հազար դեպք, 1712 հիվանդ մահացել է:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային