«Հայրս ուժեղ մարդ էր, թե՛ բնավորությամբ, թե՛ ֆիզիկապես, բայց վիրուսն ավելի ուժեղ գտնվեց»
Վանիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայրս ուժեղ մարդ էր, թե՛ բնավորությամբ, թե՛ ֆիզիկապես, բայց վիրուսն ավելի ուժեղ գտնվեց...»։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ իր 83-ամյա հայրը վարակվել է կորոնավիրուսով։ «Ես ֆեյք չեմ, միս ու արյուն ունեցող մահկանացու, անուն-ազգանուն հայրանունով։ Լուսանկարում նույնքան իրական մարդու՝ 83 -ամյա հորս թոքերի ՄՌՏ հետազոտության պատկերն է. COVID 19-ի հետևանքով ախտահարված հատվածները բաց գույն ունեն ու կազմում են ընդհանուր մակերեսի մոտ 15 տոկոսը։ Ընդ որում,ոչ մի այլ ախտանշան չի ունեցել վերջին օրերին, բացի մինչև 38-ի հասնող ջերմությունից, հազի ոչ մի նշույլ։ Հենց դրա համար էլ այս տիպի թոքաբորբն անվանում են ատիպիկ։ Մոտ 4-5 օր ջերմելուց հետո որոշել էինք հետազոտության տանել, քանի որ մինչ այդ եղբորս ընտանիքն արդեն վարակվել էր կորոնավիրուսով և ենթադրելի էր,որ հորս մոտ էլ է նույն վարակը։ Թեստը հաստատվել է և քիչ առաջ նրան հոսպիտալացրին՝ հաշվի առնելով տարիքը և բարդացումների հավանականությունը։ Ինչի՞ համար էր այս պատմությունը. դիմում եմ ֆեյսբուքյան այն ընկերներիս ու չընկերներիս, ովքեր մինչև հիմա էլ անլրջորեն են վերաբերվում էս ամենին, դիմակ կրելու հորդորներից մինչև հիվանդության գոյությանն առհասարակ։ Եթե դեռ չեք հավատում, նույն հաջողությամբ կարող եք իմ գոյությանն էլ չհավատալ, բայց դրանից մեծ բան չի փոխվի, ես իրական եմ




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային