Գագիկ Ծառուկյանը կօգնի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին շարունակում է մտահոգել երկրի տնտեսական իրավիճակը: Կորանավիրուսային համաճարակով պայմանավորված ամիսներ շարունակ փաստացի անգործության մատնված հյուրանոցային ու զբոսաշրջային բիզնեսը կանգնած է բազում դժվարությունների առջև:
Ելնելով ստեղծված իրավիճակից Գագիկ Ծառուկյանը հյուրանոցային բիզնեսի սեփականատերերի և կառավարիչների հետ, վերջիններիս խնդրանքով մի շարք հանդիպումներ է ունեցել:
Հանդիպումների ժամանակ ոլորտի ներկայացուցիչները փաստել են, որ արդեն իսկ զգալի կորուստներ են ունեցել, իսկ տեսանելի հեռանկարի բացակայության պատճառով ոլորտը փաստացի կանգնած է սնանկացման եզրին, քանի որ շատերը գտնվում են վարկային բեռի տակ, իսկ եկամուտների բացակայությունը նրանց դրել է անելանելի վիճակում:
ԲՀԿ առաջնորդը պատրաստակամություն է հայտնել ճգնաժամից դուրս գալու և ոլորտը փրկելու համար, իր միջոցներով հակաճգնաժամային լուծումների մշակման համար դիմել միջազգային հեղինակավոր մասնագետներին և կազմակերպություններին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային