Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներից
Հասարակություն

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում 83-ամյա տղամարդը, համագյուղացուն կասկածելով իր հարսի հետ արտաամուսնական կապի մեջ, փորձել է նրան սպանել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 83-ամյա Ալբերտ Գ.-ն:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Մարտունի-Գավառ ավտոճանապարհի գյուղերից մեկի վարչական տարածքում Ալբերտ Գ.-ն իր մոտ պահվող ապօրինի երկփողանի 12 մմ տրամաչափի «Իժ-58» տեսակի ողորկափող հրացանից մոտ 2 մետր հեռավորությունից կրակել է համագյուղացի, 62-ամյա Գագիկ Մ.-ի ուղղությամբ:

  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցը Գագիկ Մ.-ին չի կպել, քանի որ այդ ժամանակ վերջինս կռացել է ու Ալբերտ Գ.-ն փորձել է երկրորդ անգամ կրակել Գագիկ Մ.-ի՝ արդեն դեմքի ուղղությամբ, սակայն ձգանը քաշելուց հետո կրակոց տեղի չի ունեցել ու այդ ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Գագիկ Մ.-ն Ալբերտ Գ.-ի ձեռքից խլել է հրացանը և այն շպրտել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանուկյանի գլխավորությամբ:  

Ոստիկանները կարողացել են հայտնաբերել Ալբերտ Գ.-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մարտուու բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրացանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ալբերտ Գ.-ն Գագիկ Մ.-ին կասկածել է իր հարսի հետ արտաամուսնական կապի մեջ և հայտնել է, որ այդ ամենը կատարել է խանդի հողի վրա:  

Ավելին