Ավինյանը՝ սահմանների բացման, սահմանափակումների վերացման հնարավորության մասին
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հուլիսի 29-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում զբոսաշրջության համար այլ երկիր մեկնելու հնարավորություն չի լինի։ Քանի որ օգոստոսի 12-ին Հայաստանում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը․ ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարման տարբերակները քննարկվում են, թե ինչպիսին կլինի որոշումը՝ կախված է առաջիկայում սպասվող համաճարակաբանական պատկերից։ «Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը»,-ասաց պարետը։ Նա նշեց, որ համավարակի կառավարման պլան է մշակվում, և հաշվի առնելով այն փաստը, որ այժմ համավարակի համեմատաբար կայուն վիճակ է՝ քննարկվում է դեռևս սահմանափակված մի շարք ոլորտները վերաբացելու հնարավորությունն ու դրանց հետ կապված կանոնները։ «2020-21 թվականի ուսումնական տարվան ընդառաջ մշակման փուլում են կրթության ոլորտի, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի և ոչ ֆոռմալ կրթության մասով կառավարման պլանները, սրանց միջոցով պարզ կդառնա, թե երկրում համաճարակային տարբեր իրավիճակներում ինչպե՞ս, ի՞նչ մոդելներով պետք է գործի կրթական բնգավառն ու ինչպիսի կանոններ պետք է ընդունվեն ու որդեգրվեն տարվեր կրթական հաստատությունների կողմից»,-ասաց Տիգրան Ավինյանը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային