Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի աշխարհում գայլային օրենքներ են գործում
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի աշխարհում գայլային օրենքներ են գործում: Հենց դրանից են վախենում առողջապահության ոլորտի գլոբալ կազմակերպությունները, որոնք զանգվածային գնման եւ ամբողջ աշխարհում պատվաստանյութերի արդար բաշխման ծրագրեր են մշակում, գրում է Reuters-ը:
Նրանք տագնապով հետեւում են, թե ինչպես են որոշ հարուստ երկրներ միայնակ գործում՝ գործարքներ կնքելով դեղամիջոցներ արտադրողների հետ:
Pfizer, BioNtech, AstraZeneca, Moderna եւ այլ ընկերությունների հետ համաձայնեցված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի կողմից կնքված գործարքները խախտում են գլոբալ ջանքերը՝ կարծում են փորձագետները:
Այս շաբաթ Pfizer-ը հայտնել է, որ զուգահեռաբար բանակցություններ է վարում ԵՄ-ի եւ այլ երկրների հետ՝ կապված փորձարարական պատվաստանյութի մատակարարումների հետ:
Մեծ Բրիտանիան հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մինչեւ 60 մլն դեղաչափի մատակարարման մասին համաձայնագիր է կնքել GlaxoSmithKline-ի եւ Sanofi-ի հետ:
Դա «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպության կարծքիով՝ էլ ավելի է խորացնում գլոբալ ճգնաժամն ու ուժգնացնում «պատվաստանյութային ազգայնականությունը»:
Մտահոգություն է առաջացնում նաեւ այն փաստը, որ այս պանդեմիայի շրջանակում պատվաստանյութի մատակարարումներն ու բաշխումը հիշեցնում է վերջին՝ 2009/2010 թվականներին տեղի ունեցած H1N1 գրիպը, երբ հարուստ երկրները սկսեցին պատվաստանյութերի պաշարներ հավաքել: Եվ քանի որ հիվանդությունը թեթեւ էր, պանդեմիան վերջին հաշվով դադարեց:
Սակայն կորոնավիրուսը լուրջ սպառնալիք է աղքատ երկրների համար:
Փորձագետների գնահատմամբ՝ աշխարհը կարող է հույս ունենալ, որ մինչեւ հաջորդ տարվա վերջ պատվաստանյութերի մոտ 2 մլրդ դեղաչափ կստանա:
Փորձագետների խոսքով՝ եթե նույնիսկ 30-40 երկրում պատվաստանյութ լինի, իսկ ավելի քան 150-ում՝ չլինի, ապա «պանդեմիան այնտեղ կշարունակի մոլեգնել», քանի որ այդ վիրուսը «շարժվում է կայծակնային արագությամբ»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային