Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներից
Հասարակություն

Դիմեք և ստացեք 68 հազար դրամ օժանդակություն կառավարությունից

Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին օժանդակելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված քսաներկուերորդ միջոցառումը։ Այս մասին նշվում է սոցիալական ապահովության կայքում։

1. Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:

2. Միջոցառման շահառու չի կարող հանդիսանալ այն անձը,

1) ով աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել հետևյալ գործատուների մոտ՝

‣ բանկերի,

‣ վարկային կազմակերպությունների,

‣ գրավատների,

‣ ապահովագրական ընկերությունների,

‣ արտարժույթի փոխանակման կետերի,

‣ ներդրումային կազմակերպությունների,

‣ ներդրումային ֆոնդերի,

‣ վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների,

‣ ներդրումային ֆոնդերի կառավարիչների,

‣ վճարահաշվարկային կազմակերպությունների,

‣ ապահովագրական բրոքերների,

‣ վարկային և ապահովագրական բյուրոների,

‣ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների,

‣ պետական ոչ առևտրային կազմակերպությունների,

‣ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների,

‣ պետական կառավարչական հիմնարկների,

‣ համայնքային կառավարչական հիմնարկների,

‣ հասարակական կազմակերպությունների,

‣ հիմնադրամների, ‣ հասարակական միավորումների,

‣ ոչ առևտրային կոոպերատիվների, ‣ կուսակցությունների

2) ում 2020 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.

3) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.

4) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել.

5) ով հանդիսացել է (հանդիսանում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 983-Լ որոշմամբ սահմանված՝ քսաներորդ միջոցառման շահառու։

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով, կազմում է 68 000 ՀՀ դրամ։

4. Աջակցությունը տրամադրվում է Շահառուի կողմից online.ssa.am կայքէջում սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։

5. Եթե լրացված դիմումի տվյալների համադրության արդյունքում շահառուն ընդգրկվում է վճարման ցուցակ, ապա վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին...

Ավելին