Արթուր Վանեցյանին կաշկանդել հնարավոր չէ
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ԱԱԾ հրավիրելու քայլը, պարզվում է ոչ միայն շինծու է, այլև կտրված է իրականությունից: Բայց, այնուամենայնիվ այս ամենը չի խանգարում, որ ևս մեկ անգամ իշխանությունները փորձ անեն Վանեցյանի համբերությունը ստուգելու համար նրան ԱԱԾ հրավիրել, իբրև հերթական զգուշացում: Բայց, ինչպես երևում է, նման «զգուշացումները» ոչ միայն չեն կաշկանդում կուսակցության առաջնորդին, այլև չեն կարող ազդել կուսակցաշինության ու հետագա ծրագրերը կյանքի կոչելու վրա:
ԱԱԾ-ից դուրս գալուց հետո Վանեցյանը մեկնել է Արտաշատ, մասնակցելու «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը: Արարողությունից հետո նա կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին, իսկ կարճ ճեպազրույցի ժաանակ պատասխանել նաև լրագրողների հարցերին։ Այնպես որ, իշխանությունների կողմից իրականացվող տարբեր ճնշումները ո՛չ միայն չեն ազդում կուսակցության աշխատաքի բնականոն գործունեության վրա, այլև հակառակ էֆեկտ են առաջացնում, և այս պայմաններում կուսակցությունը գնալով նոր թափ է հավաքում, ապագային միտված նոր ծրագրեր է մշակում և իրականացնում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան