21-ամյա երիտասարդը դանակի 17 հարվածով սպանել է 46-ամյա ծանոթին
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Պուշկինո գյուղում կատարված սպանության քրեական գործը, որի նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում: Գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ և սպանության շարժառիթը: Պարզվել է, որ Լոռու մարզի 21-ամյա բնակիչը մինչև ժամկետային զինվորական ծառայության անցնելը գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցում: Այդ ընթացքում երիտասարդն ու գործատուն շփվել են, հեռախոսազրույցներ են ունեցել: Շփումները շարունակվել են նաև երիտասարդի՝ ժամկետային զինվորական ծառայության ընթացքում: Երիտասարդի զորացրվելուց հետո՝ 2019 թվականի օգոստոսի 17-ին, Վանաձորի բնակիչը նրան իր ամառանոց հացկերույթի է հրավիրել, նրանք ալկոհոլ են օգտագործել: Հացկերույթի ընթացքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նրանց միջև: Վիճաբանության ժամանակ 46-ամյա վանաձորցին հարվածներ է հասցրել երիտասարդին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Երիտասարդը, գտնվելով լարված վիճակում, սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ 17 հարված է հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին ու սպանել է նրան: Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, երիտասարդը բենզին է լցրել դիակի վրա և այրել է՝ միաժամանակ հրկիզելով նաև առանձնատունը՝ սեփականտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 2 միլիոն 254 հազար ՀՀ դրամի գույքային վնաս: Հրկիզումից հետո երիտասարդը դիմել փախուստի: Դեպքի վայրից հեռանալուց հետո նա լվացվել է մոտակա Չայլաղ գետում, այնուհետև գնացել է տուն, փոխել է հագուստը, կրկին վերադարձել է գետի ափ, արյունոտ հագուստը նետել է գետը, որից հետո եղբոր հետ գնացել է այրվող առանձնատան մոտ ու հետևել է, թե հրշեջ-փրկարարներն ինչպես են մարում հրդեհը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային