Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներից
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանն առաջադրեց իր թեկնածությունը

1in.am-ը գրում է․

  Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նախկին համակարգը առաջնորդելու հայտ էր, որ նա ներկայացրեց բավականին բաց տեքստով՝ ազդարարելով, որ ինքը գիտե՝ ինչպես, ու մնում է կազմակերպչի հարցը: Այդ հարցի պատասխանն էլ Ռոբերտ Քոչարյանը թողնում է այսպես ասած՝ նախկին համակարգի և դրա մերձ խմբերին ու միավորներին, թեև շոշափում նաև իրեն ուղղված հարցերի բովանդակության մեջ՝ արդյունավետ և փորձառու ճգնաժամային կառավարիչ: Այսինքն՝ էլ ով կարող է առաջնորդել, եթե ոչ արդյունավետ և փորձառու ճգնաժամային կառավարիչը: Ասել է թե, Ռոբերտ Քոչարյանը մի կողմից հստակ շարադրում է հարցը՝ նաև ցույց տալով խնդրի ճգնաժամային բնույթը, մյուս կողմից՝ համեստորեն թափանցիկ քողի տակ մատուցում պատասխանը: Համաձա՞յն է այդ պատասխանի հետ Հայաստանի իշխող նախկին համակարգը: Այն, որ համակարգը ճգնաժամի մեջ է, այստեղ, թերևս, որևէ մեկը չի հակաճառի Ռոբերտ Քոչարյանին: 2018-ից հետո Հայաստանի նախկին իշխող համակարգը իր ոչ միայն իշխանական, այլևս ոչիշխանական թևերով ճգնաժամի մեջ է, ընդ որում՝ թե՛ հոգեբանական, թե՛ նաև, այսպես ասած, քաղաքական: Իսկ համաձա՞յն են երկրորդ նախագահի հետ բոլորը, որ այդ ճգնաժամից իրենց դուրս կբերի և դեպի իշխանություն կառաջնորդի Ռոբերտ Քոչարյանը, այսինքն' նա է ամենից լավ կառավարիչը և կազմակերպիչը, «կրիզիս մենեջերը»: Դա հարց է, որի պատասխանը բաց է, բաց է այն իմաստով, որ առանցքային խմբերը, խոշոր հաշվով, խիստ փակ են պահում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրենց վերաբերմունքի և նրա առաջնորդության առնչությամբ գնահատականի հանգամանքը: Ավելին, այն, որ այստեղ անորոշություն է, վկայում է նաև հենց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որի, մեծ հաշվով, միակ առարկայական ուղերձը, բովանդակային ասելիքը, թերևս, դա էր՝ առաջնորդության հայտը, կազմակերպական և ճգնաժամային կառավարման փորձառության հիշեցումը: Եթե այդ հարցում լիներ կոնսենսուս Ռոբերտ Քոչարյանի թեկնածության շուրջ, ապա նա չէր ունենա այսպես ասած՝ թեկնածությունն առաջադրելու կարիք: Իսկ երկրորդ նախագահի հարցազրույցը, թերևս, հենց թեկնածության առաջադրում էր: Ըստ այդմ' անհրաժեշտ է տեսնել, թե այն ինչպիսի արձագանքի կառաջանա նախկին իշխող համակարգը ներկայացնող և այսօր ամենատարբեր ձևաչափերով աշխատող խմբերի ու միավորների մոտ: Առավել ևս, որ երկրորդ նախագահի հայտն ամենևին առաջինը չէ: Առաջինը, ոչ ուղիղ, սակայն բավականին նուրբ, իրեն բնորոշ, այսպես ասած, էլեգանտ ձևով արել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա չի ներկայացրել առաջնորդության անմիջական հայտ, թեև ասել է, որ կգա: Բայց նա ներկայացրել է իրականության մասին, այսպես ասած, բաց տեքստով խոսելու հայտ՝ ցույց տալով, որ գիտե «խոհանոցային» ինչ-ինչ մանրամասներ, գիտե «թույլ տեղեր» և այլն: Այդպիսով, նախկին համակարգն առնվազն ընտրության առաջ է, այն դեպքում, երբ դեռ կա Սերժ Սարգսյան, որը քաղաքականության մասին լռում է ցուցադրաբար, որը ցուցադրաբար աշխույժ է արցախյան պատմա-մշակութային ուղղությամբ, և որը խոստացել է ամեն ինչ ասել, այսինքն' ցանկացած հարցի պատասխանել Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով: Իսկ այդ թեման մի բան է հանրության համար և հանրային ընկալումներում, և միանգամայն հասկանալի պատճառներով, և հանրության համար գուցե ոչ շատ հայտնի պատճառներով էլ բոլորովին այլ ընկալում ու ենթատեքստեր ունի նախկին իշխող համակարգի սեգմենտների տրամաբանության շրջանակում: Ըստ այդմ, այդ շրջանակում բոլորովին այլ կերպ է ընկալվում Սերժ Սարգսյանի՝ հանրության «բոլոր հարցերին պատասխանելու» պատրաստակամությունը, երբ վերանա արտակարգ դրությունն ու նա տա խոստացված մեծ ասուլիսը: 

Ավելին