Մտել է սենյակ, կտրել հարազատ քրոջ գլուխը, դրել տոպրակն ու Երևանով անցել... նոր՝ սահմռկեցուցիչ մանրամասներ Երևանում տեղի ունեցած դաժան սպանությունից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 58-ամյա տղամարդու կողմից քրոջ՝ առանձին դաժանությամբ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 18:06-ին, Մովսես Խորենացու փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, նկատելով մի քաղաքացու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակով, մոտեցել են նրան և պարզել, որ պոլիէթիլենային տոպրակում գլխատված կնոջ գլուխ է: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 58-ամյա տղամարդը, շուրջ 6 ամիս բնակվելով քրոջ տանը և լինելով նրա խնամքի ներքո, 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վերջինիս ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցից վերցրել է տնտեսակենցաղային խառնիչ սարքը, գաղտնի մուտք է գործել քրոջ ննջասենյակ, որտեղ վերջինս զբաղված է եղել համակարգչով և չի նկատել եղբոր մոտենալը, նշված խառնիչի լարով սկսել է խեղդել քրոջը և գցել հատակին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան