Այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում ՝ «Վաչոյի աղբյուր»-ի մոտ. «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Հ.-ն և հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Վաչոյի աղբյուր» կոչվող հանդամասում կողաշրջված «ՈՒԱԶ»- մակնիշի ավտոմեքենայի տակ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի տակ հայտնաբերել են Կողբ համայնքի բնակիչ, 53-ամյա Վարդան Ա.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Նարեկ Հ.-ի քեռին էր: Փաստի առթիվ քննչական բաժնում քննիչ Ա. Մամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
























Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան